Վեց տարվա ազատազրկումից հետո ազատ է արձակվել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ով ձերբակալվել էր 2011 թվականի արաբական գարնան հետևանքով երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյունքում:
Ուրբաթ օրը Մուբարաքն ազատ է արձակվել ռազմական հիվանդանոցից, ուր նա գտնվում էր առողջական խնդիրներից ելնելով:
Արաբական գարունից հետո նա առաջին առաջնորդն էր, ով կանգնեց դատարանի առջև: Նրան մեղադրում էին խռովության օրերին բողոքարարների սպանության հրահրման մեջ: Նրան էին ներկայացրել նաև մի շարք այլ մեղադրանքներ, որոնք սակայն հետագայում հանվել էին:
Այս ամսվա սկզբին Մուբարաքի վրայից հանվեցին նաև սպանությունների հետ կապված մեղադրանքները: Նրա փաստաբանները հաստատել են, որ Մուբարաքն այժմ գտնվում է Քահիրեի Հելիոպոլիս թանկարժեք թաղամասի իր տանը:
Facebook Forum