Թաբքա ջրամբարը տեղակայված է Եփրաթ գետի վրա՝ Դաեշ-ի վերահսկողության տակ գտնվող Ռաքքա քաղաքից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա: 2014 թվականին այն, ինչպես նաև ոչ հեռու գտնվող ռազմաօդային ուժերի ռազմակայանը, գտնվում են Դաեշ-ի վերահսկողության ներքո:
Սիրիայի դեմոկրատական ուժերի զորամիավորումները, որոնք հաջողությամբ մարտեր են վարում Դաեշ-ի դեմ, ժամանակավորապես դադարեցրել են ռազմական գործողություններն այդ շրջանում՝ սոցցանցերի միջոցով տեղեկացնելով, որ 4 կիլոմետրանոց հիդրոէլեկտրոկայանի ջրամբարը փլուզման եզրին է ջրի մակարդակի բարձրացման և հրթիռակոծությունների պատճառով:
ՄԱԿ-ը զգուշացրել է, որ ջրամբարի փլուզումը կբերի մեծ ջրհեղեղի Ռաքքայում և Դեր Զորում, որի արդյունքում կտուժեն շատ ու շատ քաղաքացիներ: Քրդական լրատվական աղբյուրները հաղորդում են, որ ջրամբարը դադարեցրել է աշխատանքները, սակայն քրդական զորամիավորումների խոսնակը հավաստիացնում է, որ ջրամբարը շարունակում է էլեկտրականություն մատակարարել:
Խոսնակը նաև մեղադրել է ջիհադիստներին, որ վերջիններս ջրամբարի միջոցով ահաբեկում են տեղի ազգաբնակչությանը:
Facebook Forum