Մատչելի հղումներ

ԴԱԵՇ-ը պատասխանատվություն է վերցրել Լոնդոնի ահաբեկչության համար 


London attack
London attack

Ահաբեկչությունից օրեր անց Լոնդոնի փողոցները հանգիստ են և վերադարձել առօրյա կյանքին: Վերաբացվել է նաև Վեսթմինսթերի կամուրջը, ուր տեղի էր ունեցել հարձակումը: Փողոցներում կրկին կարելի է հանդիպել շատ զբոսաշրջիկների:

«Այս պահին կարող եմ միայն հաստատել այն , որ ահաբեկիչը ծնվել է Բրիտանիայում և մի քանի տարի առաջ նրա նկատմամբ հետաքննություն է իրականացվել ծայրահեղականության հետ կապված կասկածանքով»,- հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյը:

Այս պահին քննարկման հիմնական թեման ահաբեկչի անձն է, ով քրեական անցյալով 52 ամյա ծնունդով բրիտանացի Խալիդ Մասուդն է: ԴԱԵՇ-ը իր վրա է վերցրել պատասխանատվությունը ահաբեկչության համար: Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը, որի ընթացքում արդեն ձերբակալություններ են կատարվել:

«Մեր արժեքներն առաջնային են, աշխարհընկալումը՝ մեծահոգի, իսկ կամքն՝ ավելի ամուր: Դարեր շարունակ մեր խորհրդարանի շենքը Լոնդոնում հարձակումների է ենթարկվել տարբեր ուժերի կողմից, սակայն այն գաղափարները, որոնք խորհրդանշում է Վեսթմինսթերը՝ ազատությունը, ժողովրդավարությունը, հավասարությունն օրենքի առջև, ուժեղ են յուրաքանչյուր թշնամուց և գերիշխող»,- հայտարարել է արտգործնախարար Բորիս Ջոնսոնը:

Լոնդոնը վերադառնում է նորմալ կյանքին, սակայն դրսում սովորականից շատ ոստիկանական ուժերի ներկայությունը հիշեցում է տեղի ունեցածի մասին: Սա արդեն նոր իրականություն է այս քաղաքի համար:

XS
SM
MD
LG