Թուրքիայի ընդդիմությունը քայլերթ է կազմակերպել Անկարայից Ստամբուլ՝ ի նշան բողոքի, որ երկիրը վերածվում է նախագահ Էրդողանի միակուսակցական պետության: «Արդարության քայլերթը» կազմակերպվել է անցած տարվա տապալված հեղաշրջումից մեկ տարի անց:
Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին հարցազրույց է տվել "Ամերիկայի ձայն"-ին
ԱՄՆ-ի իշխանություններն առաջ են քաշել նոր սահմանափակումներ՝ կապված էլեկտրոնային սարքերի ինքնաթիռ անցկացնելու հետ: Թուրքիայի և մի շարք այլ երկրների իշխանությունները հասել են այդ սահմանափակման ժամանակավոր վերացմանը:
Ռաքքայի շուրջ շարունակում են ընթանալ կատաղի մարտեր: Արդյունքում հազարավոր խաղաղ ազգաբնակչություն լքում է քաղաքը՝ ինչպես Դաեշ խմբավորման բռնություններից, այնպես էլ՝ պատերազմից խուսափելու համար:
G20 երկրների գագաթաժողովի նախօրեին Գերմանիան ու Չինաստանը վերանայում են երկկողմ հարաբերությունների օրակարգը: Այն հագեցած է բազմաթիվ հարցերով: Երկու երկրներն էլ դեմ են ԱՄՆ-ի վարչակազմի կլիմայի փոփոխման վերաբերյալ քաղաքականությանը
G20 երկրների գագաթաժողովի նախօրեին Գերմանիան ու Չինաստանը վերանայում են երկկողմ հարաբերությունների օրակարգը: Այն հագեցած է բազմաթիվ հարցերով: Երկու երկրներն էլ դեմ են ԱՄՆ-ի վարչակազմի կլիմայի փոփոխման վերաբերյալ քաղաքականությանը:
Չինաստանի ու ԱՄՆ-ի նախագահները քննարկել են երկուստեք հետաքրքրող հարցեր առաջնորդների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է չինական CCTV հեռուստաընկերությունը:
Նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում օրերս հրապարակել է 10 տարվա վաղեմության մի խմբագրած տեսանյութ, ուր նա տապալում ու հարվածներ է հասցնում իր հակառակորդին, որը ներկայացված է CNN հեռուստաընկերության լոգոյով: Այս լրատվամիջոցը Թրամփի կողմից ներկայացվում է որպես կեղծ լուրեր տարածող լրատվամիջոց:
Իրաքյան զորքերն ԱՄՆ-ի ու դաշնակիցների օժանդակությամբ շարունակում են կատաղի մարտեր վարել Մուսուլի շուրջ՝ քաղաքը Դաեշ-ից վերջնականապես ազատագրելու համար: Ահաբեկիչները Մոսուլում պայթեցրել են տեղի Ան Նուրի պատմական մզկիթը:
ԱՄՆ-ը գրանցել է 1,4 տոկոսանոց տնտեսական աճ 2017 թվականի առաջին եռամսյակում: Վերլուծաբանները կարծում են, որ հաջորդ քառորդում ավելի բարձր աճ կգրանցվի: Համաշխարհային տնտեսության զարգացման համար իրավիճակը չափազանց նպաստավոր է:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել Կիպրոսի հույներին հույս չունենալ, որ թուրքական 35 հազարանոց զորամիավորումը երբևէ կլքի կղզին:
բեռնել ավելին