Մատչելի հղումներ

Գերմանա-չինական նոր տանդեմի նախադրյալներ են ստեղծվել


앙겔라 메르켈 독일 총리가 13일 베이징 인민대회당에서 열린 독일-중국 경제·기술협력포럼에서 연설하고 있다.
앙겔라 메르켈 독일 총리가 13일 베이징 인민대회당에서 열린 독일-중국 경제·기술협력포럼에서 연설하고 있다.

G20 երկրները պատրաստվում են գալիք գագաթաժողովի երկկողմ հանդիպումների և դիրքորոշումների ճշգրտման միջոցով: Նախքան գագաթաժողովը Չինաստանն ու Գերմանիան քննարկել են երկկողմանի օրակարգի մի շարք հարցեր, որոնց առաջնորդներն անդրադարձել են համատեղ մամլո ասուլիսի ընթացքում:

«Գերմանիա կատարած իմ վերջին այցի ընթացքում հանդիպել եմ Գերմանիայի առաջնորդների հետ: Չինաստանի ու Գերմանիայի միջև ռազմավարական համագործակցություն է, ուստի մեր հարաբերությունները նոր որակ են ստացել: Դա նոր էջ է մեր հարաբերություններում: Ուրախ եմ հաղորդելու, որ շնորհիվ երկկողմ ջանքերի գերմանա-չինական հարաբերությունները նոր թափ են ստացել և հասնում են իրենց զարգացման գագաթնակետին»,- հայտարարել է Չինաստանի նախագահը:

«Նախաճաշի ընթացքում մենք ավելի մանրամասն կքննարկենք միջազգային իրադրությունը: Մենք արդեն սկսել ենք քննարկումներն անցած գիշեր Հյուսիսային Կորեայի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնակարգի և G20 երկրների գագաթաժողովի վերաբերյալ: Ամեն ինչ այդքան դյուրին չէ, բայց մենք միասնաբար աշխատում ենք»,- հայտարարել է վարչապետ Մերկելը։

G20 երկրների գալիք գագաթաժողի առանձնահատկություններից է մի շարք հարցերի շուրջ այլ երկրների տարաձայնություններն ԱՄՆ-ի հետ: Չինաստանն ու Գերմանիան դեմ են Թրամփի վարչակազմի քաղաքականությանը կլիմայի փոփոխման հարցում:

Կողմերը քննարկել են նաև առևտրային հարաբերությունների հետ կապված հարցեր:

«Մենք ցանկանում ենք ստորագրել ներդրումների մասին համաձայնագիր, որը մի օր կբերի Չինաստանի հետ ամբողջական ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքմանը»,- հայտարարել է Մերկելը:

Չինաստանի ու Գերմանիայի երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ առաջնորդները դիտարկել են նաև երրորդ երկրներում միասնական ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:

«Քննարկել ենք նաև երրորդ երկրների հետ երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր: Ստորագրել ենք օրերս համաձայնագիր Անգոլայում հիդրոէլեկտրակայան կառուցելու մասին: Մենք կարող ենք միասնաբար գործել ինչպես Աֆրիկայում, այնպես էլ Աֆղանստանում»,- նշել է Գերմանիայի վարչապետը:

Հանդիպմանը քննարկվել են նաև անվտանգության, համագործակցության, մարդու իրավունքների պաշտպանության և կիբեր անվտանգության հետ կապված հարցեր: Այս ամենն ամուր նախադրյալներ է ստեղծում գերմանա-չինական հարաբերություններում նոր էջի ձևավորման ու դրանց զարգացման համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG