Մատչելի հղումներ

200 հազար մարդ լքել է Ռաքքան


Old City Raqqa, Syria
Old City Raqqa, Syria

Ռաքքայի շուրջ շարունակվում են ռազմական գործողությունները, որոնց արդյունքում հազարավոր փախստականներ լքում են քաղաքը՝ Դաեշ-ի ու ԱՄՆ-ի աջակցության ներքո գտնվող քուրդ-արաբական դաշնակից Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև բախումներից և Դաեշ-ի բռնություններից խուսափելու համար:

«Մենք հեռացել ենք պատերազմի պատճառով: Մենք վախեցած ենք, երեխաներ ունենք: Քիչ էր մնում զոհվեինք, ոչ ոք մեզ չի օգնել: Մենք ցանկանում ենք վերադառնալ տուն: Մենք ամեն ինչ կորցրել ենք»,- պատմում է Ռաքքայից տեղահանված կին Ջազիան

Նրանք հանգրվանել են Ռաքքայի արևելքում գտնվող Քարամա գյուղի փախստականների համար նախատեսված ճամբարում, սակայն գտնվում են ծանր վիճակում:

«Մենք փախուստի ենք դիմել Դաեշ-ի ու Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև ռազմական գործողությունների արդյունքում: Մենք դրանց կենտրոնում էինք: Մեզ տեղափոխել են փախստականների ճամբար, սակայն մեր տները այստեղից 2 կիլոմետր հեռավորության վրա են, իսկ մենք չենք կարող վերադառնալ: Մենք տնից ոչինչ չենք վերցրել, մեր ամբողջ ունեցվածքը հափշտակել են, լքել ենք մեր հողերը: Ամբողջ ժամանակը ծախսում ենք տուն վերադառնալու իրավունք ստանալու վրա», - ասում է Զիադ անունով փախստականը:

«Մենք հեռացել ենք Դաեշ-ի պատճառով: Մենք այժմ տեղահանված ենք և չունենք օթևան: Այս իրերն այն ամենն է, ինչ մնացել է մեր ունեցվածքից»,- նշում է Օուբեյդ անունով փախստականը:

Անցած ամիս Սիրիայի դեմոկրատական ուժերը ռազմական գործողություններ սկսեցին՝ Ռաքքան Դաեշ-ից ազատագրելու համար: 200 հազար մարդ լքել է քաղաքը: Սպասվում են փախստականների նոր հոսքեր: Ռաքքան անցել էր Դաեշ-ի վերահսկողության տակ 2014 թվականից:

Facebook Forum

XS
SM
MD
LG