Մատչելի հղումներ

Մոսուլի անկմամբ Իրաքը կարող է ազատագրվել Դաեշ-ից


The al-Nuri Mosque is also one of Mosul's most ancient and beloved treasures, making its loss heartbreaking for many Iraqis, June 30, 2017, Mosul, Iraq. (H.Murdock)
The al-Nuri Mosque is also one of Mosul's most ancient and beloved treasures, making its loss heartbreaking for many Iraqis, June 30, 2017, Mosul, Iraq. (H.Murdock)

Իրաքյան զորքերը ամերիկյան ու դաշնակիցների ռազմական օժանդակության ներքո շարունակում են ռազմական գործողություններ վարել Մուսուլի շրջակայքում՝ քաղաքը Դաեշ-ից վերջնականապես ազատագրելու համար: Այս պահի դրությամբ Մոսուլի հին քաղաքը ավերված է և գտնվում է իրաքյան բանակի և ոստիկանական ուժերի վերահսկողության ներքո:

Վերջերս Դաեշ-ի զինյալները Մոսուլում պայթեցրել են տեղի Ան Նուրի պատմական մզկիթը: Այստեղ 3 տարի առաջ Դաեշ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին հռչակել էր իր խալիֆայությունը:

Մոսուլի անկումը ծանր հարված կհասցնի Իրաքում Դաեշ-ի դիրքերին: Այս պահին զինյալները շարունակում են վերահսկել Մոսուլի արևմտյան ու հարավային մասերը, ուր առկա է տասնյակ հազարավոր խաղաղ ազգաբնակչություն:

Վերջին 9 ամիսների գործողությունների ընթացքում շուրջ 900 հազար փախստականներ լքել են Մոսուլը: Հազարավոր մարդիկ զոհվել են ռազմական գործողությունների ընթացքում: Հին քաղաքի հատվածում այս պահին հազարավոր մարդիկ շարունակում են մնալ պատսպարված: Այստեղ առկա է մարդասիրական ճգնաժամ՝ կապված ջրի, սննդամթերքի ու բժշկական օգնության բացակայության հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG