Մատչելի հղումներ

Ամերիկա-Չինաստան հարաբերությունների ապագան


Trump se reune con Japón y China para discutir programa nuclear de Corea del Norte
Trump se reune con Japón y China para discutir programa nuclear de Corea del Norte

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 3-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկուստեք հետաքրքրող հարցեր՝ ներառյալ Հյուսիսային Կորեայի ու Թայվանի խնդիրները: Դրա մասին է հաղորդում չինական CCTV հեռուստաընկերությունը:

«Սի Ցզինպինն ասել է նախագահ Թրամփին, որ Մարա Լագոյում տեղի ունեցած հանդիպումից ի վեր ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները կարևոր արդյունքներ են գրանցել: Միևնույն ժամանակ երկու երկրների հարաբերությունների վրա են ազդել որոշ բացասական գործոններ: Չինաստանը հստակ ներկայացրել է ԱՄՆ-ին իր դիրքորոշումը: Մենք գնահատում ենք, որ նախագահ Թրամփը վերահաստատել է ԱՄՆ-ի կառավարության հավատարմությունը Չինաստանի հիմնական սկզբունքին:»,- նշել է CCTV հեռուստաընկերության մեկնաբան Փոնգ Կունը:

Նախագահ Թրամփը վերջերս քննադատել էր Չինաստանին Հյուսիսային Կորեայի հարցում համապատասխան ջանքեր չգործադրելու համար և սպառնացել վերադառնալ նախկինում իր որդեգրած կոշտ քաղաքականությանը Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների հարցում: Չինաստանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թրամփն ու Ցզինպինը քննարկել են նաև Կորեական թերակղզում առկա անվտանգության հետ կապված հարցերը:

«Երկու կողմերը քննարկել են Կորեական թերակղզում խաղաղության ու կայունության հետ կապված հարցերը: Երկու առաջնորդներն եկան համաձայնության, որ Համբուրգում իրենց հանդիպման ընթացքում կշարունակեն քննարկել երկուստեք հետաքրքրող հարցեր»,- ասում է CCTV հեռուստաընկերության մեկնաբանը:

Չինաստանն իր հերթին հույս ունի, որ Միացյալ Նահանգները համապատասխան մոտեցում կցուցաբերի Թայվանի հարցում՝ որդեգրելով մեկ Չինաստան սկզբունքը:

Facebook Forum

XS
SM
MD
LG