Թուրքիայում ընթանում է բողոքի քայլերթ: Ընդդիմադիր առաջնորդ Քեմալ Քիլդարօղլին արդեն 20-րդ օրն է մասնակցում քայլերթին:
68-ամյա գործչին հաճախ քննադատում էին անարդյունավետ ընդդիմադիր գործիչ լինելու մեջ: Այս միջոցառմամբ նա իր խորը դժգոհությունն է հայտնում նախագահ Ռեջեփ Էրդողանի վարած քաղաքականության հանդեպ:
«Այս քայլերթն արդեն փոփոխություններ է կատարում: 20 օր ընթացող այս քայլերթը, երբ տասնյակ հազարավոր մարդիկ քայլում են միասին և արդարության ուղերձ հղում, աճող իրազեկման ու դրական գործընթացների արտացոլում է, որոնք տեղի են ունենում այս ամենի արդյունքում»,- ասում է քայլերթի մասնակից Վոլքան Յոսունլուն։
Adalet բառը կարելի է հանդիպել մասնակիցների պաստառների և վերնաշապիկների վրա: Այն նշանակում է արդարություն: Բողոքի քայլերթի մասնակիցները նշում են, որ այս միջոցով իրենք փորձում են ուշադրություն գրավել հազարավոր մարդկանց ձերբակալությունների և հետապնդումների խնդրի վրա, որոնք կազմակերպել է Էրդողանի իշխանությունը հեղաշրջման տապալումից հետո:
Նախագահ Էրդողանն իր հերթին մեղադրել է քայլերթի մասնակիցներին դավաճանության և ահաբեկիչների հետ համագործակցության մեջ:
Սակայն գնալով մասնակիցների թիվն աճում է:
«Մարդիկ աջակցում են մեզ: Նրանք մեզ ողջունում են, գրկում-համբուրում և մաղթում ամենայն բարիք: Նրանց աչքերից արցունքներ են գալիս: Նրանք ասում են ՝՝Աստված ձեզ պահապան՛՛: Նրանք մեզ զգալիորեն աջակցում են: Եղան իհարկե որոշ բացասական արձագանքներ, սակայն մեծ մասը դրական են»,- հայտնում է քայլերթի մասնակից մի կին, ով չցանկացավ ներկայանալ:
Էրդողանը շարունակում է նշանակալի աջակցություն վայելել երկրում: Նրա կողմնակիցները փորձում են խանգարել քայլերթը և ձեռքով հաճախ ցուցադրում գործող նախագահին աջակության նշան։
Սակայն չի բացառվում, որ այս քայլերթը խորացնի քաղաքական ջրբաժանը հասարակության մեջ: Կիրակի օրը քայլերթը կհասնի Ստամբուլ:
Facebook Forum