Նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ Մեքսիկան պետք է վճարի իր սահմանին կառուցվող պատի համար, որը պետք է խոչընդոտի թմրանյութերի ու անօրինական ներգաղթյալների ներթափանցումը ԱՄՆ:
Ներգաղթյալների ու փախստականների խնդիրը շարունակում է մտահոգել եվրոպական պետություններին: Ֆրանսիայում անցնում է այս խնդրով գագաթաժողով: Միևնույն ժամանակ Թուրքիան շարունակում է ընդունել նոր ներգաղթյալների։
Դաեշ-ը շարունակում է լքել Սիրիայում իր վերահսկողության տակ գտնվող շրջանները: Վերջինիս 700 զինյալներն իրենց ընտանիքներով Քալամոնից տեղափոխվել են Դեր Զորի շրջան՝ Սիրիայի կառավարական ուժերի հետ համաձայնության ներքո:
Գվատեմալայի Սահմանադրական դատարանը կարգադրել է կառավարությանը չկատարել նախագահ Ջիմի Մորալեսի կարգադրությունը՝ ՄԱԿ-ի հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Իվան Վելասքվեզին երկրից հեռացնելու մասին: Վերջինս վարում է նախագահի կուսակցության հետ կապված անօրինական վճարումների հետաքննությունը:
Կալիֆորնիայի քաղաքներում կիրակի օրը տեղի էին ունենում ծայրահեղ աջակողմյան և հակաֆաշիստական խմբերի ցույցեր և հակացույցեր՝ չնայած նրան, որ որոշ դեպքերում ցույցերը չեղյալ էին հայտարարվել:
Օգոստոսի 28-ին Բաղդադի մարդաշատ վայրերից մեկում՝ շիաների թաղամասի շուկայում տեղի ունեցավ ահաբեկչական գործողություն, որի արդյունքում զոհվեց 8 մարդ: Կան շատ վիրավորներ:
Կալիֆոռնիայի քաղաքներում կիրակի օրը տեղի էին ունենում ծայրահեղ աջակողմյան և հակաֆաշիստական խմբերի ցույցեր և հակացույցեր՝ չնայած նրան, որ որոշ դեպքերում ցույցերը չեղյալ էին հայտարարվել:
Նախագահ Թրամփի Մեքսիկայի սահմանին պատի կառուցման նախագիծը շարունակում է բուռն քննարկումների թեմա հանդիսանալ: Դրա վառ օրինակն է Մեքսիկայի հետ սահմանին Թեքսասի 23-րդ ընտրական շրջանը, ուր ընթանում է թեժ քաղաքական պայքար
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը միմյանց քննադատում են Աֆղանստանում վարած քաղաքականության համար: Կողմերը փոխանակել են փոխադարձ մեղադրանքներ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսն այցելել է Ուկրաինա և հանդիպել նախագահ Պորոշենկոյին: Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Ղրիմի բռնակցումը և շարունակելու է ռազմական աջակցույուն ցուցաբերել Կիևին:
Այս պահին մարտեր են ընթանում Ռաքքայի կենտրոնական շրջանների համար, ուր Դաեշ-ը կատաղի դիմադրություն է ցուցաբերում: Սիրիական դեմոկրատական ուժերը միջազգային դաշնակիցների օժանդակությամբ կազմակերպել են հարձակում Ռաշիդի շրջանի ուղղությամբ:
Այովա նահանգը դարձավ Հայոց Ցեղասպանույունը ճանաչած 47-րդ նահանգ: Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված հռչակագիրը ստորագրել է Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը
բեռնել ավելին