Մատչելի հղումներ

Դաեշ-ի զինյալները լքեցին սիրիական ևս մեկ շրջան


Դաեշ-ի զինյալներն իրենց ընտանիքների հետ լքում են Արևմտյան Քալամոնի շրջանն ու տեղափոխվում դեպի Սիրիայի արևելյան հատված: Սիրիական ռազմական ուժերը օգնում են էվակուացնել նրանց:

Շտապ օգնության տասնյակ ավտոմեքենաներ առավոտյան հայտնվել են այստեղ: Շուրջ 25 վիրավորված զինյալներ տեղափոխվել են հիվանդանոցներ նախքան էվակուացումը: Զինյալներից ոմանք հրաժարվել են նստել տրամադրված ավտոբուսները:

«Հեզբոլահ» շիա խմբավորման զինյալներն ուղեկցում էին Դաեշ-ի զինյալների ավտոբուսները դեպի Դեր Զոր, որը Դաեշ-ի վերահսկողության տակ գտնվող վերջին շրջանն է: Այսպիսով կյանքի է կոչվում կառավարական ուժերի ու Դաեշ-ի միջև համաձայնությունը, որով ծայրահեղական զինյալները հեռանում են Սիրիայի վերոհիշյալ շրջանից:

Ռազմական աղբյուրները հաղորդում են, որ զինյալներն անվտանգ անցել են իրենց խմբավորման վերահսկողության տարածք:

Այս համաձայնությունը կնքվել է այն բանից հետո, երբ Դաեշ-ի զինյալները հայտնվել են ծանր իրավիճակում սիրիական բանակի ու «Հեզբոլահի» միասնական գործողությունների արդյունքում սիրիա-լիբանանյան սահմանային շրջանում: Արդյունքում կողմերը համաձայնվել են, որ Դաեշ-ի զինյալները կլքեն Քալամոնն ու անվտանգ կտեղափոխվեն Դեր Զորի շրջանի Ալ Բուքամալ քաղաք:

Facebook Forum

XS
SM
MD
LG