Ծայրահեղ աջակողմյան և հակաֆաշիստական խմբերը բողոքի ցույցեր և հակացույցեր են իրականացրել Կալիֆոռնիյայի մի շարք քաղաքներում ներառյալ Սան Ֆրանցիսկո և Բերկլի քաղաքներում:
«Դուք պետք է հեռու մնաք մեր քաղաքից: Սա ֆաշիստական Ամերիկա չէ: Մենք չենք պատրաստվում հանդուրժել սպիտակամորթ ազգայնականություն: Մենք բոլոր խմբերին անկախ քաղաքական հայացքների կոչ ենք անում՝ համախմբվել ընդդեմ ազգայնամոլության և ֆաշիզմի»,- ասում է «Ոչ ֆաշիզմին» տեղի կառույցի ներկայացուցիչ Քսոչիթլ Ջոնսոնը
Կիրակի օրը Սան Ֆարնցիսկոյում շարունակվում էին ցույցերը, որոնց ընթացքում եղան անախորժություններ: Ոստիկանությունը ձերբակալեց 13 մարդ:
Առանձին հակացույց էր կազմակերպվել Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի տարածքում:
«Կարծում եմ, որ կարևոր է, որ սպիտակամորթ մարդիկ գան այստեղ և կանգնեն ընդդեմ ռասիզմի, քանի որ լռությամբ մենք նպաստում ենք դրան: Կարևոր է, որ սպիտակամորթերը գան այստեղ և պայքարեն ֆաշիզմի դեմ, որպեսզի այլ ռասաների մարդիկ ճնշման չենթարկվեն մեր կառավարության կողմից», - ասում է ցուցարար Մեգան Ուիլյամսը։
Շարլոթսվիլի դեպքերից հետո ոստիկանության ուժերն անում են ամեն ինչ ձախակողմյան և աջակողմյան ծայրահեղական խմբերի միջև բախումները կանխելու համար:
Facebook Forum