Մատչելի հղումներ

Ներգաղթյալների ու փախստականների խնդիրը մնում է արդիական


Africa Migrants
Africa Migrants

Եվրոպական ու աֆրիկյան առաջնորդներն այժմ քննարկում են մի համակարգի ստեղծման հնարավություն, երբ Եվրոպայում ապաստան խնդրող աֆրիկացիների գործերն առցանցկուսումնասիրվեն նախքան նրանց ժամանումը Եվրոպա:

Ֆրանսիան հյուրընկալում է գագաթաժողովը, որը նախատեսում է, որ հետաքրքրված կողմերը կհասնեն համաձայնության և արդյունավետ լուծումների՝ այս հարցի շուրջ:

Ներգաղթյալների միջազգային կազմակերպությունը նշել է, որ 121 հազար մարդ ժամանել է Եվրոպա այս տարի ծովով: Նրանց մեծ մասը՝ Իտալիայից:

Ընդհանուր հայտարարության մեջ ընդգծվում է, որ անհրաժեշտ է սկսել Չադից և Նիգերիայից այն փախստականների վերաբնակեցման գործընթացը, ովքեր օրինական կերպով մուտք են գործում Եվրոպա և գրանցված են վերոհիշյալ երկրների իշխանությունների ու ՄԱԿ-ի կողմից:

Միևնույն ժամանակ, Թուրքիան ևս շարունակում է առնչվել ինչպես Աֆրիկայից, այնպես էլ Մերձավոր Արևելքից ու այլ վայրերից ներգաղթյալների ու փախստականների խնդրին: Օրերս Թուրքիայի ծովային սահմանապահ ուժերը հայտնաբերել են 225 ներգաղթյալների, ովքեր փորձում էին հանգրվանել հունական Լեսբոս կղզում: Տարբեր գործողությունների ընթացքում հայտնաբերվել են փախստականներ Սիրիայից, Աֆղանստանից, Կոնգոյից, Կուբայից և Անգոլայից:

Նրանք տեղափոխվել են Այվաջինի նավահանգիստ, նախքան վերականգնողական կենտրոն նրանց տեղափոխումը:

«Ես գալիս եմ Եվրոպա, քանի որ իմ երկիրն անվտանգ չէ: Ամեն անգամ ռումբեր են պայթում: Անվտանգություն չկա: Ես կորցրել եմ մորս և հորս, և միայնակ եմ»,- ասում է Աֆանստանից մի փախստական, ով չներկայացավ:

2016 թվականին Թուրքիան համաձայնության էր հասել Եվրամիության հետ, ըստ որի, պետք է սահմանափակեր գաղթականների մուտքը Եվրոպա, իսկ փոխարենը ստանար միլիարդավոր եվրոյի օգնություն և կարճաժամկետ մուտքի վիզայի վերացում Թուրքիայի քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են այցելել Եվրոպա: Եվրամիությունը չվերացրեց մուտքի վիզան Թուրքիայի քաղաքացիների համար՝ պատճառաբանելով հակաահաբեկչության մասին Թուրքիայի հակասական օրենսդրությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG