Մատչելի հղումներ

Բաղդադի շիաների թաղամասում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում կան զոհեր և վիրավորներ


A destroyed car is seen at the site of a car bomb attack in Jamila market in Sadr City district of Baghdad, Iraq, Aug. 28, 2017.
A destroyed car is seen at the site of a car bomb attack in Jamila market in Sadr City district of Baghdad, Iraq, Aug. 28, 2017.

Բաղդադի շիաների թաղամասում գտնվող մարդաշատ շուկայում օգոստոսի 28-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողություն արդյունքում զոհվել է 8 մարդ, շատերը՝ վիրավորվել:

Դեռևս ոչ ոք չի վերցրել պատասխանատվություն գործողության համար, սակայն Դաեշ-ի զինյալները խոստացել են նոր գործողություններ իրականացնել Իրաքի մայրաքաղաքում:

Ըստ ոստիկանության հաղորդագրության, պայթուցիկներով բեռնված ավտոմեքենան պայթել էր Ջամիլա կոչվող թաղամասում: Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իրաքի կառավարությունը պատրաստվում էր հայտարարել Թալ Աֆարում Դաեշ-ի դեմ տարած հաղթանակի մասին:

Ոստիկանությունը դեռևս չի կարող հստակ պատասխանել հարցին, թե արդյոք մահապարտ ահաբեկիչը գտնվել է պայթեցված ավտոմեքենայի ղեկին, թե այն ուղղակի կայանած է եղել թաղամասի տարածքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG