Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դիվանագետը ևս 14 օր կալանքի տակ է մնալու


Պակիստանի ոստիկանությունը մերժել է ԱՄՆ-ի կալանավորված դիվանագետի հայտարարությունն այն մասին, որ անցյալ ամիս Լահոր քաղաքում իր կողմից երկու մարդու սպանությունը կատարվել է` ելնելով ինքնապաշտպանության անհրաժեշտությունից:

Լահորի ոստիկանապետ Ասլամ Թարին ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Ռեյմոնդ Դեյվիսը «սառնասիրտ սպանություն» կատարել:

Պակիստանի դատարաններից մեկն ուրբաթ օրվա սկզբին ԱՄՆ-ի դիվանագետին ևս 14 օրով կալանքի տակ թողնելու մասին որոշում է կայացրել:

Պակիստանում ԱՄՆ-ի դեսպանությունը կոչ է արել ազատ արձակել դիվանագետին` ասելով, որ Պակիստանը պետք է կատարի միջազգային և Պակիստանի իրավունքով սահմանված իր պարտականությունները:

ԱՄՆ-ի համաձայն, Դեյվիսի գործողություններն ինքնապաշտպանական բնույթ են ունեցել, և նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի:

Դեյվիսը ձերբակալվել է հունվարի 27-ին: Իր գործով դատարանի հերթական նիստն անցկացվելու է փետրվարի 25-ին:

XS
SM
MD
LG