Մատչելի հղումներ

Պակիստանի դատարանը որոշում է կայացրել ԱՄՆ-ի դիվանագետի կալանքը երկարաձգելու մասին


ԱՄՆ-ի դիվանագետ Դեյվիսին Պակիստանի դատարանից տեղափոխել են զրահապատ մեքենայով
ԱՄՆ-ի դիվանագետ Դեյվիսին Պակիստանի դատարանից տեղափոխել են զրահապատ մեքենայով

Պակիստանի դատարանը որոշում է կայացրել կրկնակի սպանության մեջ մեղադրվող ԱՄՆ-ի դիվանագետի կալանքը ևս ութ օրով երկարաձգելու մասին:

Դիվանագետ Ռեյմոնդ Դեյվիսին ազատ արձակելու խնդրանքով ԱՄՆ-ը դիմել է Պակիստանի իշխանություններին` նշելով, որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, ենթակա չէ հետաքննության և Լահորում նրա ձերբակալությունն անօրինական է։

Դեսպանության պաշտոնատար անձինք նշել են, որ Դեյվիսի գործողությունները, որոնց նա դիմել է երկու անձանց կողմից իր նկատմամբ զինված կողոպուտի փորձ կատարելուց հետո, ինքնապաշտպանական բնույթ են կրել։

Պակիստանի իշխանությունների համաձայն, Դեյվիսն այդ անձանց ուղղությամբ հրազենային կրակ է բացել, ինչը դարձել է նրանց մահվան պատճառը: Երրորդ պակիստանցու մահվան պատճառ է դարձել հրաձգության վայր ժամանած հյուպատոսության մեքենայի հասցրած հարվածը:

Դեյվիսը ձերբակալվել է հունվարի 27-ին: Նրա գործով դատարանի հաջորդ նիստը կայանալու է է փետրվարի 11-ին:

XS
SM
MD
LG