Մատչելի հղումներ

«ԱՄՆ-ի դիվանագետի գործով Պակիստանի դատարանը պետք է որոշում կայացնի»


«ԱՄՆ-ի դիվանագետի գործով Պակիստանի դատարանը պետք է որոշում կայացնի»
«ԱՄՆ-ի դիվանագետի գործով Պակիստանի դատարանը պետք է որոշում կայացնի»

Պակիստանի նախագահի համաձայն, այս երկրի դատարանը պետք է որոշում կայացնի անցյալ շաբաթ հրազենային հարձակման կապակցությամբ ձերբակալված ԱՄՆ-ի դիվանագետի գործով։

Նախագահ Ասիֆ Ալի Զարդարին երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի դիվանագետին ԱՄՆ-ի իշխանություններին հանձնելուց առաջ «խելամիտ է» հետևել Պակիստանի իրավական ընթացակարգերին։

Զարդարին այս մասին հայտնել է այցով Պակիստանում գտնվող ԱՄՆ-ի վեց կոնգրեսականների հետ հանդիպման ընթացքում։

Իսլամաբադում ԱՄՆ-ի դեսպանությունը դիվանագետ Ռեյմոնդ Դեյվիսին ազատ արձակելու խնդրանքով դիմել է Պակիստանի իշխանություններին՝ նշելով, որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, ենթակա չէ հետաքննության և Լահորում նրա ձերբակալությունն անօրինական է։

Դեսպանության խոսնակի համաձայն, Դեյվիսի գործողությունները, որոնց նա դիմել է երկու անձանց կողմից իր նկատմամբ զինված կողոպուտի փորձ կատարելուց հետո, ինքնապաշտպանական բնույթ են կրել։

Պակիստանի իշխանությունների համաձայն, Դեյվիսն այդ անձանց ուղղությամբ հրազենային կրակ է բացել, ինչը դարձել է նրանց մահվան պատճառը։ Երրորդ պակիստանցու մահվան պատճառ է դարձել հրաձգության վայր ժամանած հյուպատոսության մեքենայի հասցված հարվածը։

Դեյվիսը մեղադրվում է կրկնակի սպանություն կատարելու մեջ։

Այս գործով զբաղվող Պակիստանի դատավորն անցյալ ուրբաթ օրը կարգադրել է նրան կալանքի տակ պահել վեց օր՝ մինչև երկրի ոստիկանության կողմից գործի հանգամանքների հետաքննության ավարտը։

XS
SM
MD
LG