Մատչելի հղումներ

«Մարդկության հուշարձանի» ապամոնտաժման դեմ հանդես գալու պատճառով դանակահարվել է թուրք նկարիչը


«Մարդկության հուշարձանի» ապամոնտաժման դեմ հանդես գալու պատճառով դանակահարվել է թուրք նկարիչը

Ստամբուլում «Մարդկության հուշարձանի» ապամոնտաժման դեմ բողոքի ցույցի կազմակերպմանը նվիրված հանդիպումն այցելելուց հետո դանակահարվել է թուրք նկարիչ Բեդրի Բայքամը։

Հարձակումից անմիջապես հետո նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեռևս հաղորդում չկա նկարչի առողջական իրավիճակի մասին, չի հաղորդվել նաև հանցագործությունը կատարած անձի ձերբակալության մասին։

«Մարդկության հուշարձանի» ապամոնտաժման աշխատանքները Կարսում սկսվել են երկուշաբթի օրը։

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Հուշարձանը ապամոնտաժվելու է՝ վերևից դեպի ներքև այն խոշոր մասերի բաժանելու միջոցով, որոնք հեռացվելու են Ստամբուլից Կարս բերված խոշոր քարշակի միջոցով։

XS
SM
MD
LG