Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը հայտնել է Սիրիայում 10 հազար պաղեստինցի փախստականների ճամբարից փախուստի դիմելու մասին


ՄԱԿ-ը հայտնել է Սիրիայում 10 հազար պաղեստինցի փախստականների ճամբարից փախուստի դիմելու մասին
ՄԱԿ-ը հայտնել է Սիրիայում 10 հազար պաղեստինցի փախստականների ճամբարից փախուստի դիմելու մասին

ՄԱԿ-ի գործակալություններից մեկի համաձայն, Սիրիայի նավահանգստային Լաթաքիա քաղաքում գտնվող փախստականների ճամբարից փախչելուց հետո այս երկրում փախստականների ճամբարից փախուստի է դիմել 10 հազար պաղեստինցի փախստական:

Պաղեստինի փախստականներին օգնության և աշխատանքի ՄԱԿ-ի գործակալության խոսնակ Քրիստոֆեր Գանեսը երեքշաբթի օրը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ երկուշաբթի օրը փախստականները հեռացել են ճամբարից՝ Սիրիայի կառավարական ուժերի կողմից ճամբարի ուղղությամբ բացված հրազենային կրակի պատճառով, և գործակալությանը դեռևս որևէ տեղեկություն չունի այդ անձանց գտնվելու վայրի մասին:

ՄԱԿ-ի գործակալության խոսնակը կոչ է արել անհապաղ մուտք տրամադրել դեպի փախստականների ճամբարը, որտեղ մարդասիրական կազմակերպությունների աշխատողների պետք է օգնություն ցուցաբերեն հիվանդներին և կարիքավորներին:

Գործակալությունն իր դիմումին որևէ պատասխան դեռևս չի ստացել, սակայն Գանեսը հույս է հայտնել այն գալիք երկու օրվա ընթացքում ստանալու մասին:

Այս ընթացքում Թուրքիան նախազգուշացրել է Սիրիային, որ քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող ռազմական գործողությունները «պետք է դադարեն անհապաղ և առանց նախապայմանների»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն երկուշաբթի օրն ասել է, թե «սա մեր վերջին խոսքն է՝ ուղղված Սիրիայի իշխանություններին»:

Նմանատիպ

XS
SM
MD
LG