Մատչելի հղումներ

Սիրիայի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի օգնությանը


Սիրիայի կառավարությունն ուրբաթ օրը կոչ է արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմել ահաբեկչության դեմ պայքար վարելուն ուղղված գործողությունների:

Երկրի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ուղղված նամակում Սիրիայի կառավարությունը նշել է, որ «հանցագործությունների հետզհետե սաստկացող իրականացումը» ապացուցում են, որ Սիրիայում հարձակումներ են իրականացնում արտասահմանից ֆինանսական աջակցություն ստացող ահաբեկիչների կողմից:

Այս դիմումով երկրի կառավարությունը հանդես է եկել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկում հինգշաբթի օրը որոտացած զույգ պայթյուններից հետո, որոնց պատճառով զոհվել է ավելի քան 55, վնասվածքներ ստացել՝ 370 մարդ:

Հարձակումները դարձել են Սիրիայում 14 ամիս առաջ սկսված ապստամբության ժամանակից մարդկային ամենամեծ զոհերի պատճառը:

Սիրիայի կառավարությունը պայթյունների իրականացման մեջ մեղադրել է «ահաբեկիչներին», իսկ երկրի ընդդիմադիր հիմնական կազմակերպությունը՝ Սիրիայի ազգային խորհուրդն իր հերթին նույն մեղադրանքն է ներկայացրել կառավարական ուժերին:

Զույգ պայթյունների իրականացման համար սակայն դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել:

Չնայած երկրում շարունակվող բռնությունների, ՄԱԿ-ի դիտորդներն ուրբաթ օրը շարունակել են փխրուն զինադադարի մոնիթորինգի առաքելության իրականացումը:

Միավորված ազգերի կազմակերպության համաձայն, Սիրիայում արդեն մեկ տարուց ավելի շարունակվող բռնությունների հետևանքով զոհվել է ավելի քան 9 հազար մարդ:

XS
SM
MD
LG