Մատչելի հղումներ

«Պակիստանի իշխանություններին հայտնի է եղել բին Լադենի գտնվելու վայրը»


«Պակիստանի իշխանություններին հայտնի է եղել բին Լադենի գտնվելու վայրը»
«Պակիստանի իշխանություններին հայտնի է եղել բին Լադենի գտնվելու վայրը»

«Նախքան ԱՄՆ-ի հատուկ ուժերի կողմից իրականացված գործողության, Պակիստանի հետախուզական գործակալությունը պետք է հայտնի լիներ, որ «ալ-Քաիդայի» առաջնորդ Օսամա բին Լադենն ապրում է այս երկրի զինուժի ուսումնարանի մոտակայքում»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Աֆղանստանի պաշտպանության նախարարության խոսնակ Զահիր Ազիմին` ասելով, որ Աբբոթթաբադ քաղաքում տեղակայված է Պակիստանի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը: «Այդ իսկ պատճառով այս երկրի իշխանությունները պետք է տեղյակ լինեին քաղաքում գտնվող տան բնակիչների ինքնության մասին», - ասել է նա:

Ազիմին համոզմունք է հայտնել, որ Պակիստանի «ISI» հետախուզական գործակալության նման հզոր կազմակերպությանը պետք է հայտնի լինեին բին Լադենի թաքստոցի մասին տեղեկությունները` հավելելով, որ «ISI»-ն այժմ պետք է պատասխանի բազմաթիվ հարցերի:

Միացյալ Նահանգների իշխանությունները նույնպես պահանջել է պատասխան ներկայացնել այն հարցին, թե ինչպես բին Լադենը կարող էր, առանց Պակիստանի իշխանությունների իմացության և այս երկրում գտնվող օժանդակ ցանցի գոյության, երկար ժամանակ բնակվել Աբբոթթաբադում գտնվող շինությունների համալիրում:

Պակիստանի իշխանությունները հերքում են բին Լադենի գտնվելու վայրի մասին տեղյակ լինելու շուրջ հաղորդագրությունները:

XS
SM
MD
LG