Մատչելի հղումներ

«Ալ-Քաիդա»-ն ալ-Զավահրիին բին Լադենի ժառանգորդ է նշանակել


«Ալ-Քաիդա»-ն ալ-Զավահրիին բին Լադենի ժառանգորդ է նշանակել

«Ալ-Քայիդա»-ն ահաբեկչական կայքերից մեկում հրապարակել է ալ-Զավահրիին որպես բին Լադենի ժառանգորդ նշանակելու մասին հաղորդագրություն։

Ահաբեկչական այս կազմակերպությունը խոստացել է շարունակել Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ ուղղված «սրբազան պատերազմը»՝ «ջիհադը» այնքան ժամանակ, մինչև «զավթիչ բոլոր բանակները չլքեն մահմեդական հողերը»։

Զավահրին, որի 60-ամյակը լրանում է հաջորդ շաբաթ, երկար ժամանակ եղել է բին Լադենի տեղակալը։

Ահաբեկչության հարցերով փորձագետներից շատերը համարում են նրան «ալ-Քայիդա»-ի ռազմավարության և հարձակումների հիմնական մշակողը և կազմակերպիչը։

XS
SM
MD
LG