Մատչելի հղումներ

«Բին Լադենի մահը հանգեցնելու է «ալ-Քաիդա»-ի անկմանը»


«Բին Լադենի մահը հանգեցնելու է «ալ-Քաիդա»-ի անկմանը»

«Միացյալ Նահանգները նախատեսում է օգտագործել Օսամա բին Լադենի մահվան հանգամանքը` «ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցը ոչնչացնելու համար»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի Սպիտակ տան հակաահաբեկչական հարցերով խորհրդական Ջոն Բրենանը` հավելելով, որ բին Լադենի մահը ԱՄՆ-ի կողմից վերջերս իրականացված գործողություններից է, որոնց միջոցով «հուժկու հարվածներ» են հասցվել «ալ-Քաիդա»-ին:

ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են մանրամասն ուսումնասիրել բին Լադենի ոչնչացման ընթացքում հատուկ ջոկատի ծառայողների կողմից առգրավված փաստաթղթերը:

Գլխավոր դատախազ Էրիք Հոլդերը երեքշաբթի օրը, հանդես գալով Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովի առջև, ասել է, թե «ամերիկացիները կարող են հպարտանալ հատուկ ուժերի կողմից իրականացված գործողությամբ, սակայն չի կարելի թուլացնել զգոնությունը», քանի որ ահաբեկչության դեմ պայքարը դեռևս չի կարելի ավարտված համարել:

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Լեոն Պանետտան երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների Կոնգրեսի օրենսդիրներին է ներկայացրել բին Լադենի դեմ ուղղված գործողության մանրամասները:

XS
SM
MD
LG