Մատչելի հղումներ

Պակիստանում թալիբների հարձակման պատճառով կան բազմաթիվ զոհեր


Պակիստանում թալիբների հարձակման պատճառով կան բազմաթիվ զոհեր

Պակիստանի հյուսիս-արևմուտքում աշխարհազորային ուսումնական կենտրոնի մոտակայքում իրականացված ահաբեկչական զույգ ռմբակոծության պատճառով զոհվել է 80 մարդ։

Պակիստանի թալիբների համաձայն, ուրբաթ օրն իրականացված հարձակմամբ իրենք վրեժ են լուծել «ալ-Քաիդա»-ի առաջնորդ Օսամա բին Լադենի մահվան համար։ Նրանք խոստացել են շարունակել հարձակումները։

Իշխանությունների համաձայն, ուրբաթ օրը սահմանապահ ոստիկանության ուսումնական կենտրոնի վրա կատարված հարձակման բոլոր զոհերը եղել են կենտրոնի սաներ։

Հարձակման պատճառով կան նաև բազմաթիվ վիրավորներ։

Նմանատիպ

XS
SM
MD
LG