Մատչելի հղումներ

Ղրղըզստանի նախագահական ընտրություններին մասնակցելու է 83 թեկնածու


Ղրղըզստանի նախագահական ընտրություններին մասնակցելու է 83 թեկնածու
Ղրղըզստանի նախագահական ընտրություններին մասնակցելու է 83 թեկնածու

Ղրղըզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, այս երկրում հոկտեմբերի վերջին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու է 83 թեկնածու:

Հանձնաժողովի համաձայն, թեկնածուներից 16-ն առաջադրվել են քաղաքական կուսակցությունների կողմից, իսկ 67-ն ընտրություններին կմասնակցեն որպես անկախ թեկնածու:

Նախագահական ընտրություններին մասնակցության իրավունք ստանալու համար նախագահական թեկնածուներից յուրաքանչյուրը մինչև սեպտեմբերի 25-ը պետք է հավաքի իրենց սատարողների առնվազն 30 հազար ստորագրություն, վճարի ընտրություններին մասնակցելու համար նախատեսված 2 000 դոլար կազմող ավանդը և հանձնի ղրղըզերենի իմացության քննություն:

Կայանալիք ընտրություններին մասնակցության մասին հայտնած աչքի ընկնող թեկնածուներից են երկրի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, ներկայիս վարչապետ Ալմազբեկ Աթամբաևը և «Աթա-ժուրտ» ազգայնական կուսակցության ղեկավար Քամչիբեկ Թաշիևը:

Ղրղըզստանում հոկտեմբերի 30-ին կայանալիք նախագահական ընտրությունները լինելու են 2010 թվականի ապրիլին տեղի ունեցած և բազմաթիվ զոհերի պատճառ դարձած ապստամբությունից հետո երկրում անցկացվող նախագահական առաջին ընտրությունները: Ապստամբության արդյունքում պաշտոնաթող է եղել և երկրից փախոուստի դիմել նախկին նախագահ Քուրմանբեկ Բաքիևը:

Երկրի ներկայիս ղեկավար Ռոզա Օթունբաևան, որը Բաքիևի հրաժարականից հետո գլխավորել է ժամանակավոր կառավարությունը, չունի վերընտրվելու իրավունք:

XS
SM
MD
LG