Մատչելի հղումներ

Պենտագոնի կողմից վարձակալված ընկերությունները մոլորեցրել են Ռուսաստանին


Պենտագոնի կողմից վարձակալված ընկերությունները մոլորեցրել են Ռուսաստանին
Պենտագոնի կողմից վարձակալված ընկերությունները մոլորեցրել են Ռուսաստանին

Ղրղըզստանում գտնվող ԱՄՆ-ի «Մանաս» հիմնական օդային ռազմահենակետ վառելիք մատակարարելու համար Պենտագոնի կողմից վարձակալված երկու ընկերություն մի քանի տարվա ընթացքում մոլորեցրել են Ռուսաստանին:

ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից հրապարակված զեկույցում նշվում է, որ այս երկու ընկերությունները փորձել են շրջանցել արտահանմանը վերաբերող Ռուսաստանի օրենսդրությունը` ստեղծելով կեղծ փաստաթղթեր, որոնցում նշված է, թե վառելիքն օգտագործվելու էր միայն քաղաքացիական նպատակներով:

Հաշվետվության համաձայն, «Mina» և «Red Star» ընկերությունների գործողությունները լուրջ հետք են թողնելու դիվանագիտական փոխհարաբերությունների վրա:

Ղրղըզստանի կառավարությունն անցյալ տարի փորձել էր փակել ԱՄՆ-ի օդային ռազմահենակետը, սակայն ավելի ուշ թույլ էր տվել ԱՄՆ-ի զինուժին շարունակել ներկայությունը երկրում, երբ ԱՄՆ-ը համաձայնվել էր եռապատկել ռազմակայանի օգտագործման համար վճարվող վարձավճարը:

XS
SM
MD
LG