Ղրղըզստանում ԱՄՆ-ի դեսպանությունը հրապարակել է հաղորդագրություն, որում իր անհանգստությունն է արտահայտել Ղրղըզստանի իրավապահ մարմինների աշխատողների կողմից կալանավորներին խոշտանգումների ենթարկելու մասին տեղեկություններով:
ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրությունը հրապարակվել է հինգշաբթի օրը: Հաղորդագրությունում Ղրղըզստանի կառավարությանը կոչ է արվում կատարել բոլոր կալանավորներին պատշաճ իրավական ընթացակարգից օգտվելու, ինչպես նաև արդար վերաբերմունք ստանալու հնարավորությունն ապահովելու պարտավորությունները:
Ղրղըզստանում վերջերս կատարվել են մի շարք հարձակումներ և պայթյուններ, որոնց անցկացման համար երկրի իշխանությունները մեղադրում են մահմեդական զինյալներին: Բռնությունները հետևել են անցյալ տարի կառավարության փոփոխության բերած քաղաքական անհանգստությունների, ինչպես նաև ղրղըզների և ուզբեկական համայնքի ներկայացուցիչների միջև հարյուրավոր զոհերի բերած բախումների:
Ղրղըզստանում է տեղակայված ռազմական կարևոր մի օդակայան, որի միջոցով իրականացվում է Աֆղանստանում ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի մատակարարումը: