Մատչելի հղումներ

Հակակառավարական ցույցերը ցնցել են Ղրղըզստանը


Հինգշաբթի օրը Ղրղըզստանի մայրաքաղաքում զինվորականները օդ էին կրակում` վերջերս աքսորից վերադարձած քաղաքական գործչին սատարող ցույցի մասնակիցներին ցրելու համար:

Բիշքեկում խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են քրեական մեղադրանքներից խուսափելու համար Ղրղըզստանը հինգ տարի առաջ լքած Ուրմատ Բարիկտոբասովին սատարող հակակառավարական ցույցի հազարավոր մասնակիցներ: Զորքերը կանգնեցրել են դեպի Բիշքեկ ընթացող ցուցարարների մեկ այլ խումբ, որոնք սկսեցին առանձին ցույց մայրաքաղաքից անմիջապես դուրս գտնվող հսկիչ կետի մոտ:

Բարիկտոբասովը, որը ժամանակին նախագահական ընտրություններում դրել էր իր թեկնածությունը, լքել էր Ղրղըզստանը 2005 թվականին այն բանից հետո, երբ իշխանությունները նրան ներկայացրել էին իշխանությունը զավթելու և կառավարությունը տապալելու փորձի մեղադրանք: Նա վերադարձել է Ղրղըզստան այն ժամանակ, երբ ս.թ. ապրիլին արյունալի ապստամբության հետևանքով գահավերժվել էր երկրի նախկին նախագահ Քուրմանբեկ Բաքիևը:

Այդ իրադարձություններից ի վեր Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը ջանում է կայունություն պահպանել: Սակայն ս.թ. հունիսին երկրի հարավում տեղի ունեցան ազգամիջյան բախումներ, որոնց զոհ դարձավ մոտ 2000 մարդ:

XS
SM
MD
LG