Մոտ 3000 հոգի մասնակցել է Ղրղըզստանի հարավում տեղի ունեցած հակակառավարական ցույցին:
Ուրբաթ օրը Օշ քաղաքում, որտեղ այս տարվա սկզբին տեղի էին ունեցել բազմաթիվ մարդկային զոհերի բերած ազգամիջյան բախումները, հավաքվել է ամբոխ, որն իր բողոքն է արտահայտել Բիշքեկի ժամանակավոր կառավարության նկատմամբ:
Բողոքի ցույցի մասնակիցները հավաքվել էին տեղական քաղաքագլուխ Մելիս Միրզախմատովին սատարելու համար: Մելիս Միրզախմատովը Բիշքեկի քաղաքականության քննադատ է, ով, ըստ որոշ շշուկների, հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից:
Ժովովրդականություն վայելող քաղաքագլուխը մասնակցել է ցույցին: Բողոքի ցույցի մասնակիցները անընդհանտ ընդհանտում էին ժամանակավոր կառավարության պաշտոնյայի խոսքը: