Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ը Ղրղըզստանում միջազգային ոստիկանական ուժեր տեղակայելու կոչ է արել


ԵԱՀԿ-ի հատուկ բանագնաց Կիմմո Կիլթունենը լրագրողներին Բիշկեկում հայտնել է, թե 50-100 ոստիկանների տեղակայումը կնպաստի կայունացմանը եւ փախստականների վերադարձը ապահովելու գործողություններին

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը Ղրղըզստանում միջազգային ոստիկանական ուժեր տեղակայելու կոչ է արել, ազգամիջյան բռնություններից հետո տիրող կացությունը կայունացնելու համար։

ԵԱՀԿ-ի հատուկ բանագնաց Կիմմո Կիլթունենը լրագրողներին Բիշկեկում հայտնել է, թե 50-100 ոստիկանների տեղակայումը կնպաստի կայունացմանը եւ փախստականների վերադարձը ապահովելու գործողություններին։

Հազարավոր ուզբեկ փախստականներ սկսել են Ուզբեկստանից Ղրղըզստան վերադառնալ, հարավային Օշ եւ Ջալալաբադ քաղաքներում հունիսի 10-ին բռնկած ազգամիջյան բախումներից հետո։ Բռնություններից փախածների թիվը հասնում է մոտ 400,000-ի։

Ղրղըզստանի իշխանությունները վերջերս հարձակումներ են գործում ուզբեկներով բնակեցված թաղամասերի վրա, որոնելով, նրանց բնութագրմամբ, ՛՛ապօրինի զենքեր՝՝։ Առնվազն երկու մարդ է զոհվել երկուշաբթի օրը։

Հարձակումների հետեւանքով ուզբեկ թաղամասերում աճել է լարվածությունը եւ մտավախությունը՝ Ղրղըզստանում, կիրակի օրը սահմանադրության շուրջ անցկացվելիք հանրաքվեի առնչությամբ։

XS
SM
MD
LG