Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ը ոստիկանների մի խումբ է ուղարկել Ղրղըզստան


ԵԱՀԿ-ը քննարկել է Ղրղըզստանին օգնելու հարցը

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը հայտարարել է, թե 52 ոստիկան կուղարկի Ղրղըզստանի հարավային շրջան, անցյալ ամիս տեղի ունեցած ազգամիջյան կռիվներից հետո տիրող կացությունը ստուգելու համար։

ԵԱՀԿ-ի 56 անդամ երկրները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների խումբը քննարկել է Ղրղըզստանին օգնելու հարցը։

Հակամարտությունների կանխման ԵԱՀԿ-ի կենտրոնի համաձայն, խորհրդատուների փոքր մի խումբ կօգնի Ղրղըզստանի հարավում կարգ ու կանոնը վերահաստատելու տեղական իրավապահ մարմինների աշխատանքներում։ Նա ասել է, թե իրավապահ ուժերը թերեւս այնտեղ կմնան չորս ամիս եւ անհրաժեշտության դեպքում նրանց կազմը կընդարձակվի։

Մոտ 2000 մարդ էր զոհվել, երբ հունիսի 10-ին ազգամիջյան բախումներ էին սկիզբ առել ուզբեկ փոքրամասնության եւ ղրղըզների միջեւ Օշ եւ Ջալալաբադ քաղաքներում։ Մոտ 400,000 մարդ փախուստի էր դիմել բռնություններից խուսափելու համար։

XS
SM
MD
LG