Մատչելի հղումներ

Օթունբաևա. «Կանայք պետք է պայքարեն` ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար»


Օթունբաևա. «Կանայք պետք է պայքարեն` ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար»
Օթունբաևա. «Կանայք պետք է պայքարեն` ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար»

Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաևայի համաձայն, իր երկրի նախարարություններում և արդյունաբերական ճյուղերում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար կանայք պետք է պայքարեն այնպես, ինչպես «Արևելքում են պայքարում յուրաքանչյուր պաշտոնի համար»։

«Ամերիկայի Ձայն»-ին երեքշաբթի օրը տված բացառիկ հարցազրույցում Օթունբաևան ասել է, որ Կենտրոնական Ասիայում կանայք դեռևս ունեն իրենց մասնագիտական զարգացումն ապահովելու հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Նա սակայն հավելել է, որ «Ղրղըզստանում կանանց ներկայացուցչությունը պատշաճ կերպով ապահովելու համար դեռ մեծ աշխատանք պետք է տարվի»։

Ղրղըզստանի նախագահն այս հայտարարությամբ հանդես է եկել երեքշաբթի օրը ԱՄՆ-ի արտգործնախարարությունում Կանանց միջազգային օրը նշանավորող արարողության ընթացքում 2011 թվականի «Կանանց խիզախության միջազգային մրցանակ»-ը ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընից՝ Առաջին տիկին Միշել Օբամայի մասնակցությամբ ստանալուց հետո։

Ռոզա Օթունբաևան ասել է, որ ընդունել է այս մրցականը Ղրղըզստանի բոլոր կանանց անունից, որոնցից շատերը ցուցաբերել են նույն խիզախությունն, ինչ ինքը, սակայն լրատվամիջոցների ուշադրությանը չեն արժանացել։

Արտգործնախարար Քլինթընը բարձր է գնահատել Օթունբաևայի գործունեությունը՝ ասելով, որ նա եղել է միավորող այն ուժը, որը, տեղի ունեցած ողբերգությունից և ապստամբությունից հետո, կարողացել է պահպանել Ղրղըզստանի միասնականությունը։

XS
SM
MD
LG