Մատչելի հղումներ

Քլինթընը մեկնարկել է Կանանց միջազգային օրվա 100-ամյակին նվիրված միջոցառումները


Քլինթընը մեկնարկել է Կանանց միջազգային օրվա 100-ամյակին նվիրված միջոցառումները
Քլինթընը մեկնարկել է Կանանց միջազգային օրվա 100-ամյակին նվիրված միջոցառումները

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը մեկնարկել է այս շաբաթ նշվող Կանանց միջազգային օրվա 100-ամյակին նվիրված միջոցառումները։

Աշխարհի տարբեր երկրներից երկուշաբթի օրը ԱՄՆ-ի արտգործնախարարություն ժամանած կանայք նշանավորել են «100 կանանց նախաձեռնություն. միջազգային փոխանակման ծրագրերի միջոցով կանանց և աղջիկների հնարավորությունների ընդլայնում» նախաձեռնության մեկնարկը։

ԱՄՆ-ի արտգործնախարարը հայտնել է 92 պետությունից ժամանած կանանց, որ գործարարության, կրթության, կառավարման և քաղաքացիական հասարակության ոլորտում ունեցած նրանց դերը ոգեշնչող օրինակ է ինչպես իր, այնպես էլ` այլոց համար։

Ծրագրի մասնակիցները երեք շաբաթ անցկացնելու են ԱՄՆ-ում՝ մասնակցելով նույն ոլորտում աշխատող ԱՄՆ-ի պետական ծառայողների և տեղական համայնքների առաջնորդների հետ համատեղ միջոցառումների։

Կանանց միջազգային օրվա 100-ամյա հոբելյանը նշվելու է երեքշաբթի օրը։ Այդ օրը ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընը և Առաջին տիկին Միշել Օբաման նշանավորելու են Վաշինգտոնում կայանալիք արարողության ընթացքում աշխարհի տարբեր պետություններից տասը կանանց պարգևատրելով «Կանանց խիզախության միջազգային մրցանակ»-ով։

XS
SM
MD
LG