ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հինգշաբթի օրը ժամանել է Բիշքեկ` Ղրղըզստանի վարչապետ Ռոզա Օթումբաևայի և երկրի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հանդիպումներ անցկացնելու նպատակով:
Նախատեսվում է, որ Քլինթընն կանդրադառա Ղրղըզստանում հոկտեմբեր ամսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած քաղաքական զարգացումներին:
ԱՄՆ-ի արտգործնախարարը Բիշքեկ է ժամանել Ղազախստանից, որտեղ մասնակցել էր ԵԱՀԿ-ի գագաթաժողովին:
Գագաթաժողովում իր ելույթի ժամանակ ԱՄՆ-ի արտգործնախարարը ԵԱՀԿ-ին կոչ էր արել ընդլայնել իր դերը Աֆղանստանում և ողջ տարածաշրջանում նպաստել մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի բարելավմանը: