Մատչելի հղումներ

Ֆրանսիայից վտարվել է Լիբիայի 14 դիվանագետ


Ֆրանսիայից վտարվել է Լիբիայի 14 դիվանագետ
Ֆրանսիայից վտարվել է Լիբիայի 14 դիվանագետ

Ֆրանսիայից վտարվել է Լիբիայի 14 դիվանագետ։ Դրանից մեկ օր առաջ Լիբիայի երկու դիվանագետ էր վտարվել Մեծ Բրիտանիայից։

Ֆրանսիայի արտգործնախարարության համաձայն, Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին սատարող դիվանագետները «անցանկալի անձ» են հայտարարվել, և երկրից հեռանալու համար նրանց տրվել է 48 ժամ։

Լիբիայում ստեղծված իրավիճակի շուրջ Հռոմում հինգշաբթի օրը միջազգային համաժողով է անցկացվել, որի ընթացքում Լիբիայի հարցով կոնտակտային խմբի անդամ 22 պետությունների ներկայացուցիչները համաձայնել են ստեղծել միջազգային վերահսկողության տակ գտնվող հիմնադրամ՝ այս պետության հակակառավարական Անցումային ազգային խորհրդին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար։

Հիմնադրամի ստեղծման համար Քուվեյթը խոստացել է տրամադրել 180, Քաթարը՝ 400 միլիոն դոլար։

ԱՄՆ-ի իշխանությունները նախատեսում են ապասառեցնել Լիբիայի կառավարության հաշիվներում առկա մոտ 30 միլիարդ դոլար կազմող գումարները` այս միջոցները ապստամբների համար հասանելի դարձնելու նպատակով:

XS
SM
MD
LG