Մատչելի հղումներ

Լիբիայում հարձակում է կատարվել Մեծ Բրիտանիայի և Իտալիայի դեսպանությունների վրա


Լիբիայում հարձակում է կատարվել Մեծ Բրիտանիայի և Իտալիայի դեսպանությունների վրա

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հարձակում է կատարվել Մեծ Բրիտանիայի և Իտալիայի դեսպանությունների վրա։ Հարձակումը հավանաբար վրեժխնդրություն է ՆԱՏՕ-ի օդուժի կողմից Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի որդիներից մեկի և երեք թոռների մահվան պատճառ դարձած ռմբակոծության համար։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը դատապարտել է դեսպանությունների վրա կատարված հարձակումները՝ հավելելով, որ իր կառավարությունը վտարում է այս երկրում Լիբիայի դեսպանին։ Նա ասել է, որ դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումները խախտում են Վիենայի կոնվենցիան։

Իտալիայի իշխանությունները դատապարտել են Քադաֆիի կառավարությանը՝ օտարերկրյա ներկայացուցչությունների համար պատշաճ անվտանգություն չապահովելու պատճառով։ ՆԱՏՕ-ի կողմից ռազմական գործողությունները սկսելուց հետո Արևմտյան պետություններից շատերը փակել են Տրիպոլիում իրենց դեսպանությունները և էվակուացրել անձնակազմերին։

ՄԱԿ-ը կիրակի օրը հայտնել է Տրիպոլիից իր անձնակազմը էվակուացնելու մասին:

ՄԱԿ-ի խոսնակի համաձայն, որոշումը չի տարածվում ապստամբների կողմից վերահսկվող Բենգազի քաղաքում գտնվող տեղացի և միջազգային անձնակազմի վրա։

XS
SM
MD
LG