Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն հարված է հասցրել Քադաֆիի հեռուստաելույթի ընթացքում


ՆԱՏՕ-ի ուժերը շաբաթ օրը Լիբիայում ռմբակոծել են ազգային հեռուստաընկերության գրասենյակի մոտակայքում գտնվող թիրախներ։ Հարձակման պահին ազգային հեռուստատեսության շենքերից մեկում ուղիղ եթեր էր հեռարձակվում Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի ուղերձը։

Լիբիայի կառավարության համաձայն, այս հարձակումը ևս մեկ անգամ ապացուցում է, թե Քադաֆին դաշնակիցների ուժերի հարձակումների թիրախ է, և նրանք փորձում են ոչնչացնել Լիբիայի ղեկավարին։

Քադաֆին իր մեկուկես ժամ տևած հեռուստաելույթում խոստացել է չհեռանալ իր պաշտոնից։

Նա նաև դիմել է Լիբիայում օդային հարձակումներ իրականացնող ՆԱՏՕ-ի պետություններին՝ հորդորելով դադարեցնել ռմբակոծությունները և հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով։

XS
SM
MD
LG