Մատչելի հղումներ

Լիբիայի ընդդիմության ներկայացուցիչները հանդիպելու են ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց հետ


Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի ընդդիմախոսների ցույցը Լոնդոնում
Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի ընդդիմախոսների ցույցը Լոնդոնում

Լիբիայի Անցումային ազգային խորհրդի պատվիրակությունն ուրբաթ օրը բանակցություններ է անցկացնելու ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց հետ։

Խորհրդի անդամները հանդիպելու են ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի և ԱՄՆ-ի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Լիբիայի Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդուլ-Ջալիլի համաձայն, խորհուրդը միջազգային ճանաչման նպատակ է հետապնդում։

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հինգշաբթի օրը Լիբիայի ընդդիմադիր կազմակերպությանը ներկայացրել են այս երկրում գրասենյակ հիմնելու հրավեր։ Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը նույնպես խոստացել է հատկացնել ավելի մեծ թվով հաղորդակցման սարքավորումներ, զրահաբաճկոններ և համազգեստ։

ՆԱՏՕ-ն հինգշաբթի օրը հաղորդել է Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից ծովում իրականացված հարձակումը հետ մղելու մասին։ Մեծ Բրիտանիայի և Կանադայի ռազմանավերը հետ են մղել Միսրաթայի նավահանգստի ուղղությամբ հարձակում իրականացնելու փորձ կատարած արագաշարժ մոտորանավակներին։

XS
SM
MD
LG