Մատչելի հղումներ

Ամերիկացի ոռուցքաբանները զգուշացնում է բջջային հեռախոսների բացասական ազդեցության մասին, մասնավորապես երեխաների եւ հղի կանանց պտղի վրա։



Բջջային հեռախոսներին եւ քաղցկեղ հիվանդության միջեւ գոյություն ունեցող կապը գիտնականներին անհանգստացրել է դեռեւս անցյալում։ Սակայն առաջին անգամ է, որ այդ խնդրի շուրջ ահազանգը ստացվում է առաջատար գիտական կենտրոնի ղեկավարից։ Փիթսբուրգի համալսարանի ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Ռոնալդ Հերբերմանը հաստատության աշախտակազմին հասցեագրած իր ուղերձում նշված է, որ երեխաները բջջային հեռախոսներից պետք է օգտվեն միայն հատուկ իրավիճակներում, քանի որ դրանք մեծացնում են գլխուղեղի ուռուցք ձեռք բերելու հավանականությունը։
Իսկ մինչ վերջերս աշախարհի տարբեր երկրներում կատարված հետազոտությունները չեն կարողացել հայտաբերել հավաստի ապացույցներ բջջային հեռախոսների պարբերաբար օգտագործման եւ գլխուղեղի ուռուցքի միջեւ։ Ուռուցքաբանության ամերիկյան ընկերակցությունից Մայքլ Թունը ծանոթ է այդ բնագավառում մինչ այժմ իրագործված բոլոր հետազոտություններին եւ նշում է, որ մինչ այժմ ապացուցված է եղել, որ դրանք լիովին անվտանգ են։

Սակայն ուռուցքաբանության ազգային ինստիտուտի համաձայն բջջային հեռախոսներն արձակում են ռադիոհաճախականություն ունեցող էներգիա, որը եւս ճառագայթում է։ Գիտական այս հաստատությունն այդ առումով օրինակ է բերում երկարաժամկետ մի շարք հետազոտություններ համեմատաբար ավելի նոր այս տեխնոլոգիաների բնագավռում։ Նպատակը՝ իրազեկելն է ԱՄՆ-ում ներկայումս արձանագրված 180 միլիոն եւ աշխարհում ավելի քան երկու միլիարդ բջջային հեռախոսների բաժանորդներին այդ տեխնոլոգիաների բացասական ազդեցության մասին ։

Հեբերմանի նախազգուշացումները հիմնված են բջջային հեռախոսների բացասական ադզեցությունների շուրջ դեռեւս շարունակվող հետազոտության վրա։ Գիտնականը նույնիսկ խորհուրդ է տալիս ձեռնարկել միջոցառումներ մինչեւ ուսումնասիրության վերջնական արյդունքների հրապարկումը։

Դեռեւս համոզիչ ապացույցներ չունենլու հետեւանքով ներկայումս մասնագետները խորհուրդ են տալիս գլխուղեղը ճառագայթումից ինչո որ չափով հեռու պահելու համար կրել բջջային հեռախոսների համար նախատեսված ականջակալներ։







XS
SM
MD
LG