Մատչելի հղումներ

Հետընտրական զարգացումները Հայաստանում


Հետընտրական զարգացումները Հայաստանում
Հետընտրական զարգացումները Հայաստանում
<!-- IMAGE -->

Վիճարկելի նախագահական ընտրությունից շուրջ չորս ամիս անց Հայաստանում դեռևս զգացվում է դրա ազդեցությունը: ԱՄՆ-ի արտգործնախարարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի գծով նախարարի օգնական Դեյվիդ Քրեյմերը հունիսին եկրօրյա այցով Հայաստան էր ժամանել` մարդու իրավունքների պաշտպանության շուրջ մտահոգությունների և Հայաստանը ժողովրդավարական ուղու վրա դնելու շուրջ քննարկումներ ծավալելու նպատակով:

Գործող վարչապետ Սերժ Սարգսյանի` փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում հաղթանակից հետո հազարավոր հայեր մասնակցում էին զանգվածային բողոքի ակցիաներում: Պնդելով, որ կառավարության կողմից միջամտություններ են եղել` ընդդիմադիր թեկնածուի և Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներն ընտրությունները կեղծ անվանում և պահանջում էին նոր ընտրություններ անցկացնել: Մարտի 1-ին Երևանում բախումներ տեղի ունեցան ոստիկանության և ցուցարարների միջև, ինչի արդյունքում առնվազն ութ քաղաքացի և երկու անվտանգության ուժերի ծառայող է զոհվել: Հարյուր երեսունից ավել մարդ վիրավորվել էր: Բռնությունների բռնկումից մի քանի ժամ հետո գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայրաքաղաքում քսանօրյա արտակարգ իրավիճակ հայտարարեց` արգելելով հանրահավաքները և հսկողության տակ վերցնելով բոլոր զանգվածային լրատվամիջոցներին:

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հյուման Րայթս Ուոթչ անկախ կազմակերպության զեկույցի համաձայն` հարյուրից ավել անձի մեղադրանք է առաջադրվել մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ: Չնայած նախագահ Սարգսյանը պնդում է, որ ձերբակալություններից և ոչ մեկը չի առնչվում քաղաքական արտահայտմանը, տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ սակայն դեռևս գտնվում են ազատազրկման մեջ զանգվածային բողոքի ակցիաներում իրենց ներգրավվման համար:

“Մենք հուսով ենք` Հայաստանը կվերադառնա ժողովրդավարական ուղի և կշարունակի իր ճանապարհն այդ ուղով,” ասել է արտգործնախարարի օգնական Քրեյմերը վարչապետ Տիգրան Սարգսյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հունիսին ունեցած բանակցություններից հետո: Քրեյմերը հորդորել է Հայաստանի իշխանություններին լիովին վերականգնել հավաքների և լրատվամիջոցների ազատության իրավունքները, բաց թողնել քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածներին, սկսել վստահելի հետաքննություն մարտին տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրության համար և երկխոսություն վարել ընդդիմադիր առաջնորդների հետ:

ԱՄՆ-ը Հայաստանին տնտեսական աջակցություն է ցուցաբերել 1991թ. երկրի անկախությունից հետո և այժմ էլ շարունակում է սատարել երկրի ժողովրդավարական զարգացմանը: ԱՄՆ-ը կոչ է անում կառավարությանը լրջորեն անդրադառնալ այն խնդիրներին, որոնք ծագել են վերջ ընտրությունների ընթացքում և վերացնել միջազգային ժողովրդավարական չափանիշների հետ բոլոր անհամապատասխանությունները:

“Մենք գիտակցում ենք, որ ապագայում էլ կլինեն դրական և բացասական զարգացումներ, սակայն ցանկանում ենք, որ դրական զարգացումները էականորեն գերակշռեն բացասականներին,” ասել է Քրեյմերը:

XS
SM
MD
LG