Մատչելի հղումներ

Դիվանագիտություն Իրանի համար


Դիվանագիտություն Իրանի համար
Դիվանագիտություն Իրանի համար
<!-- IMAGE -->

Իրանը դատապարտել է Եվրոպական Միության կողմից Իրանի միջուկային ծրագրի վերացմանը միտված պատժամիջոցների կիրառումը: Պատժամիջոցների թվում են Իրանի ամենամեծ բանկի` Բանկ Մելիի ակտիվների սառեցումը և Իրանի միջուկային ծրագրում ներգրավված փորձագետների` այլ երկրներ մուտքի թույլտվության արգելումը: Նախքան Եվրամիության կողմից նախատեսված այս միջոցները` Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդն արդեն իսկ երեք փուլով տնտեսական պատճամիջոցներ էր նախատեսել: Ինչպես Միավորված ազգերի կազմակերպության, այնպես էլ Եվրամիության պատժամիջոցները ընդունվել են, քանի որ Իրանը հրաժարվել է կատարել Անվտանգության խորհրդի պահանջներն առ այն, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացման և վերամշակման գործունեությունը: Նման գործողությունները կարող են հանգեցնել միջուկային զենքի մշակմանը:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մոհամադ Ալի Հոսեյնին հայտարարությամբ է հանդես եկել, որում նշել է, որ Եվրամիության քայլերը անօրինական են և հակասական` հաշվի առնելով խթանների վերանայված փաթեթը, որ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը ներկայացրել են Իրանին: Փաթեթը ներառում է քաղաքական և տնտեսական առաջարկներ, այդ թվում` աջակցություն քաղաքացիական նպատակներով ատոմային էներգիայի մշակման բնագավառում, եթե Իրանը կասեցնի ուրանի հարստացման և վերամշակման գործունեությունը:

Սակայն ամենևին էլ անօրինական և հակասական չեն խթանների հետ մեկտեղ նաև պատժամիջոցների միջոցով Իրանի կառավարության նկատմամբ ճնշում գործադրելու փորձերը: Ինչպես նշել է ԱՄՆ-ի արտգործնախարար Կոնդոլիսա Ռայսը, այդ մոտեցումը կոչվում է դիվանագիտություն. “Դիվանագիտությունը խոսելու հոմանիշը չէ: Դիվանագիտություն նշանակում է խթանների և հակախթանների մի ամբողջության մշակում, որը պետությունների համար հստակ է դարձնում, որ իրենց պահվածքի փոփոխությունները կհանգեցնեն մեր պահվածքի փոփոխությունների:”

Արտգործնախարարի խոսքերով, ԱՄՆ-ը հարատև թշնամիներ չունի: Իրանն այժմ պետք է ռազմավարական ընտրություն կատարի աշխարհի օրինական պահանջների մերժման շարունակման և հետևաբար մեկուսացման խորացման և միջազգային հանրության հետ առևտրի, փոխանակումների և համագործակցության առումներով առավել լավ հարաբերությունների ձևավորման միջև:

XS
SM
MD
LG