Ալան Հովհաննեսի երաժշտությունն ունի բացառիկ ազդեցիկություն, այն ոչ միայն հոգեհարազատ է, այլեւ ոգեշնչում է իր հոգեւոր ուժգնությամբ։
Երեւանում Ալան Հովհաննեսի անվան արվեստի եւ երաժշտության հետազոտական կենտրոնի հիմնադրման աշխատանքներում միանշանակ մեծ են Մարթին Բըրկովսկու ջանքերը։ Այստեղ են պահպանվելու սփյուռքահայ աշխարհահռչակ կոմպոզիտորի ձեռագրերը։ Մարթին Բըրկովսկու բնութագրմամբ ՛՛ կենտրոնը նախատեսված է նաեւ տաղանդավոր երաժիշտների կատարմամբ համերգային ելույթներ կազմակերպելու համար։՝՝
Մարթին Բըրկովսկին այս ծրագրի իրականացման համար ջանքեր գործադրել է սկսել տարիներ առաջ։ Այդ իսկ նպատակով դեռեւս 2006 թվականին նա Ալան Հովհաննեսի գործունեությանը նվիրված Եւրեւանում համերգային ծրագրերով ելութների մեկնելիս, իր հետ Հայաստան էր տարել Թուրքիայում ծնված տաղանդավոր մի երիտասարդ դաշնակահարի։ Ալան Հովհաննեսի ստեղծագործութունները եւ դրանց մատուցումը միջազգային բեմահարթակներում տարբեր կատարողների կողմից մեծապես կարող են նպաստել աշախարհում խաղաղության հաստատմանը, քանի որ մշակույթն ու երաժշտությունը դարեր շարունակ հանդիսացել են հանրային դիվանագիտության անքակտելի մասը։