Մատչելի հղումներ

Իրանում քրիստոնյաներ են ձերբակալվել


Իրանում քրիստոնյաներ են ձերբակալվել

Իրանի կառավարությունը շարունակում է հետապնդել իր քաղաքացիներին նրանց կրոնական դավանանքի համար:

Ընդամենը մի քանի օր անց այն լուրերի տարածումից, որ Բահաի համայնքի առաջնորդներ են ձերբակալվել, այժմ լուրեր են տարածվում, որ վարչախումբն սկսել է հետապնդել իսլամից դավանափոխ եղած քրիստոնյաների:

Մայիսի 11-ին երկրի հարավում գտնվող Շիրազ քաղաքում իշխանությունները շուրջկալի են ենթարկել քրիստոնեություն որդեգրած Մոհյտահբա Հոսեյնի տունը`առգրավելով նրա ընտանեկան գրքերը, ձայնասկավառակները և համակարգիչները: Պարոն Հոսեյնին իր հոր, եղբոր և քրոջ հետ միասին ձերբակալել են: Չնայած նրա բարեկամներին ազատ են արձակել, պարոն Հոսեյնը դեռևս ազատազրկված է: Նրա բարեկամներին հայտնի է` որտեղ է նա, և նրանց չի թույլատրվել այցելել նրան: Առկա տեղեկությունների համաձայն` ոստիկանները նրա ընտանիքին տեղյակ են պահել, որ պարոն Հոսեյնին չի համագործակցում իշխանությունների հետ, և այդ իսկ պատճառով նա պետք է կալանքի տակ մնա:

Համաշխարհային ներում կամակերպություն տեղեկությունների համաձայն` ապրիլ ամսին Թեհրանից հյուսիս գտնվող Ամոլ քաղաքում մեկ մարդ և մեկ հղի կին է ձերբակալվել: Ընդ որում, նրանք երկուսն էլ դավանափոխ եղած քրիստոնյաներ են: Իսկ մայսի 13-ին Շիրազ քաղաքում երկու դավանափոխ եղած քրիստոնյաներ Մահմուդ Մատանը և Արաշը ձերբակալվել են քաղաքային զբոսգայում զբոսնելիս:

Համաշխարհային ներում կամակերպություն տեղեկությունների համաձայն`հիշատակված հինգ քրիստնյաները կալանավորվել են բացառապես իրենց կրոնական համոզմունքների հիման վրա, ինչի արդյունքում նրանք խղճի ազատազրկվածներ են դարձել: Կազմակերպությունը տեղեկացնում է, որ նրանք մեկուսացման մեջ են գնտվում, և նրանց խոշտանգումների վտանգ է սպառնում:

Հիշատակված հինգ անձանց նկատմամբ վերաբերմունքը համահունչ է ԱՄՆ-ի արտգործնախարարության վերջերս թողարկած` Միջազգային կրոնական ազատության վերաբերյալ զեկույցում տեղ գտած գնահատականներին: Ինչպես նշված է արտգործնախարարության զեկույցում, չնայած այն հանգամանքին,որ Իրանի կառավարությունը քրիստոնյաներին ճանաչում է որպես երկրի այսպես կոչված պաշտպանված փոքրամասնություններից մեկի`իրականում նրանք հետապնդումների թիրախ են դառնում: Իրանի քրիստոնյաները մշտական հետախուզումների թիրախ են: Փակվել են քրիստոնեական եկեղեցիները, իսկ իսլամից դավանափոխ եղած քրիստոնյաներն ազատազրկվում են: Կրոնի դավաճանության մեղքը հետապնդվում է մահապատժով:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տասնութերորդ հոդվածի համաձայն`ցանկացած ոք մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք ունի: Ընդ որում, այդ իրավունքը նաև ներառում է կրոնը և դավանանքը փոխելու ազատությունը: Իրանը վավերացրել է Հռչակագիրը:

Հարց է ծագում` երբ Իրանի կառաարությունն օրենքով կերաշխավորի սեփական նախընտրությամբ դավանանքի ազատությունը: Ինչպես նշել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը, կրոնի ազատությունը պատկանում է ոչ թե մեկ ազգի, այլ` ողջ աշխարհին:
XS
SM
MD
LG