Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության նախագահության թեկնածու Բարաք Օբամայի այցը Իրաք


Բաղդադ ժամանելուց հետո ավելի ուշ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության նախագահության թեկնածու Բարաք Օբաման կանգ առավ կանաչ գոտում։ Մերձավորարեւելյան իր ուղեւորության երորդ օրը նախագահության թեկնածուն հանդիպել է Իրաքի նախագահ Նուրի Ալ Մալիքին։

Օբաման հանդիպումից անմիջապես հետո հանրային իր ելույթում քննարկումներն անվանել է կառուցողական։ Սակայն ոչ դեմոկրատական թեկնածուն եւ ոչ էլ իրաքյան կառավարությունը դեռեւս հանդես չեն եկել պաշտոնական որեւե հայտարարությամբ։
Ավելի վաղ Օբաման եւ ԱՄՆ-ի երկու այլ սենատորներ ուղեւորվեցին Իրաքի հարավում գտնվող Բասրա քաղաք, որտեղ այցելեցին իրաքցի զինծառայողներին։ Մարտ ամսին իրաքյան ուժերի ծավալած ռազմական գործողություններից հետո քաղաքի վերահսկողությունը շիա զինյալներից անցել է իրաքյան ուժերին։

Դեռեւս ընտրարշավի ժամանկա Դեմոկրատական կուսակցության նախագահության թեկնածու Բարաք Օբամաի քարորզարշավի կարգախոսներից էր՝ նախագահ ընտրվելուց հետո 16 ամսվա ընթացքում Իրաքից ամերիկյան զինուժի դուրս բերումը։ Այս հարցում Իրաքի կառվարության վերաբերմունքի մասին ստացվում են հակասական տեղեկություններ։

Ըստ Հանրապետական կուսակցության թեկնածու սենատոր Ջոն Մքեյնի ԱՄՆ- ը անվնտագության տեսակետից դեռեւս երկարաժամկետ անելիքներ ունի Իրաքում։ Որպես հիմնավորում Մքեյնը օրինակ է բերում անցայլ տարի Իրաք 30 հազար հավելյալ ամերիկյան զինուժ տեղակայելու փաստը, որի շնոհիվ տարածաշրջանում ամրագրվել է անվտնագությունը։

Իսկ տարածաշրջանում ԱՄՆ-ի արդի հանձանռությունները տեղում ավելի ճշգրիտ գնահատելու նկատառումով անցյալ շաբաթ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության նախագահության թեկնածու Բարաք Օբաման աշախտանքային այցով մեկնեց Աֆղասնտան։ Քաբուլում նախագահ Քարզայի հետ հանդիպման ժամանակ Օբաման հաստատել է իր հանձնառությունը աջակցելու վերջինիս ահաբեկչության դեմ ըդհանուր պայքարում։

Օբաման նշել է, որ Աֆղանստանում իրավիճակը տարբերվում է Իրաքից եւ ԱՄՆ-ի հակա-ահաբեկչական պայքարը պետք է կենտրոնանա հիմնականում այս տարածամշրջանի վրա։

Ամերիկայն Սի Բի Էս հեռուսատաընկերությանը տված իր հարցազրույցում Օբաման մեկ անգամ եւս շեշտադրել է իր դիրքորոշումը միակողմանի գործողությունների հարցում, որը կարող է ներգրավել հարեւան Պակիստանը։

Ես ասել եմ, որ մենք ունեցել ենք ալ Քայիդայի գլխավոր դեմքերին հետեւելու գործուն ծրագիր սակայն Պակիստանի կառավարությոիւնը չի ցանկացել գնալ հետապնդել նրանց։ Ուում եմ ասել որ Պակիստանի կառավարությունը պիտի իմանա, որ եթե Օսամա բին Լադենը մնար մեր ուշադրության կենտրոնում, այժմ կամ սպանած կամ ձերբակալած պիտի լինեինք նրան։,

Մինչեւ Եւրոպա այց կատարելը Օբաման ծրագրում է այցելել նաեւ Իսրայել եւ Հորդանան։

XS
SM
MD
LG