ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի կրկնել է իր պահանջը, թե «Համասը» պետք է անհապաղ ազատի մնացած իսրայելցի պատանդներին։ ԱՄՆ կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումը հայտարարել է, որ նման քայլի պատրաստ է միայն տևական զինադադարի դիմաց և մեղադրել է ԱՄՆ-ին ու Իսրայելին:
Նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի երեկոյան ելույթ ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների առջև՝ սատար կանգնելով իր վարչակազմի ձեռնարկած քայլերին՝ ուղղված բյուրոկրատիան կրճատելուն, երկրի սահմաններն ամրապնդելուն, Ամերիկայի առևտրային գործընկերների նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելուն և այլն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի Սպիտակ տանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։
«Համաս» խմբավորումը վերադարձրել է իսրայելցի երեք պատանդների և մի անհայտ կնոջ մարմինները՝ հրադադարի համաձայնագրի առաջին փուլի պայմանավորվածության շրջանակում։ Մինչ արաբական երկրները փորձում են այլընտրանք գտնել Թրամփի առաջարկին, Վաշինգտոնը շարունակում է հորդորել անցնել զինադադարի երկրորդ փուլին։
Սպիտակ տանը հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Հորդանանի թագավորին ընդունել պաղեստինցիներին, ովքեր, ըստ Միացյալ Նահանգների ղեկավարի, պետք է տեղափոխվեն Գազայի հատվածից: Երեքշաբթի օրվա հանդիպումը տեղի է ունեցել «Համասի» և Իսրայելի միջև փխրուն հրադադարի ֆոնին։
Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ օգտագործել ամերիկյան ռազմուժը՝ Գազայի հատվածը «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» դարձնելու իր ծրագիրն իրականացնելու համար, և պաղեստինցիների տեղափոխումը ժամանակավոր է լինելու: Թրամփի հայտարարությունը աշխարհում հակազդեցության է արժանացել։
Միացյալ Նահանգների նախագահը նախկինում հորդորում էր Գազայի բնակիչներին հեռանալ այլ երկրներ։
Իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը՝ անօրինական միգրանտներին Կուբայում՝ Գուանտանամոյում գտնվող ամերիկյան ռազմածովային բազայում, ճաղերի հետևում պահելու մասին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստվում է մեկնել Վաշինգտոն՝ հանդիպելու նախագահ Դոնալդ Թրամփին: Զուգահեռաբար հայտնի դարձավ, որ «Համասը» ազատ է արձակել ևս երեք պատանդների, այդ թվում՝ ԱՄՆ ու Իսրայելի քաղաքացիություն ունցողի։ Իր հերթին՝ Իսրայելն ազատել է տասնյակ պաղեստինցի բանտարկյալների:
Նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, թե ԱՄՆ-ն դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), ակնկալվում է, որ Միացյալ Նահանգները նաև կկրճատի ՄԱԿ-ի այլ գործակալությունների ֆինանսավորումը։
Նախագահ Թրամփը երկուշաբթի իր երդմնակալության ելույթում հայտարարեց «ողջախոհության հեղափոխության» մասին: Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի երդումը նշանավորեց նրա ուշագրավ վերադարձը իշխանություն այն բանից հետո, երբ 2020 թվականին նա պարտվեց Ջո Բայդենին իր երկրորդ ժամկետի համար
Նախագահ Թրամփը երկուշաբթի իր երդմնակալության ելույթում հայտարարեց «ողջախոհության հեղափոխության» մասին: Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի երդումը նշանավորեց նրա ուշագրավ վերադարձը իշխանություն այն բանից հետո, երբ 2020 թվականին նա պարտվեց Ջո Բայդենին իր երկրորդ ժամկետի համար:
Չորեքշաբթի երեկոյան Օվալաձև գրասենյակից հղած հրաժեշտի ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է Միացյալ Նահագներում իշխանության և հարստության մեկտեղման վտանգների մասին։ Ելույթը, փաստորեն, ավարտել է նրա՝ տասնամյակներ տևած քաղաքական կարիերան և նախագահության քառամյա ժամկետը:
բեռնել ավելին