Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ օգտագործել ամերիկյան ռազմուժը՝ Գազայի հատվածը «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» դարձնելու իր ծրագիրն իրականացնելու համար, և պաղեստինցիների տեղափոխումը ժամանակավոր է լինելու: Թրամփի հայտարարությունը աշխարհում հակազդեցության է արժանացել։
Միացյալ Նահանգների նախագահը նախկինում հորդորում էր Գազայի բնակիչներին հեռանալ այլ երկրներ։
Իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը՝ անօրինական միգրանտներին Կուբայում՝ Գուանտանամոյում գտնվող ամերիկյան ռազմածովային բազայում, ճաղերի հետևում պահելու մասին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստվում է մեկնել Վաշինգտոն՝ հանդիպելու նախագահ Դոնալդ Թրամփին: Զուգահեռաբար հայտնի դարձավ, որ «Համասը» ազատ է արձակել ևս երեք պատանդների, այդ թվում՝ ԱՄՆ ու Իսրայելի քաղաքացիություն ունցողի։ Իր հերթին՝ Իսրայելն ազատել է տասնյակ պաղեստինցի բանտարկյալների:
Նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, թե ԱՄՆ-ն դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), ակնկալվում է, որ Միացյալ Նահանգները նաև կկրճատի ՄԱԿ-ի այլ գործակալությունների ֆինանսավորումը։
Նախագահ Թրամփը երկուշաբթի իր երդմնակալության ելույթում հայտարարեց «ողջախոհության հեղափոխության» մասին: Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի երդումը նշանավորեց նրա ուշագրավ վերադարձը իշխանություն այն բանից հետո, երբ 2020 թվականին նա պարտվեց Ջո Բայդենին իր երկրորդ ժամկետի համար
Նախագահ Թրամփը երկուշաբթի իր երդմնակալության ելույթում հայտարարեց «ողջախոհության հեղափոխության» մասին: Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի երդումը նշանավորեց նրա ուշագրավ վերադարձը իշխանություն այն բանից հետո, երբ 2020 թվականին նա պարտվեց Ջո Բայդենին իր երկրորդ ժամկետի համար:
Չորեքշաբթի երեկոյան Օվալաձև գրասենյակից հղած հրաժեշտի ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է Միացյալ Նահագներում իշխանության և հարստության մեկտեղման վտանգների մասին։ Ելույթը, փաստորեն, ավարտել է նրա՝ տասնամյակներ տևած քաղաքական կարիերան և նախագահության քառամյա ժամկետը:
ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ իր վարչակազմի ներքո տեղի ունեցած ԱՄՆ ամրապնդումը լավ «հիմք է ստեղծել» Թրամփի՝ գալիք վարչակազմի համար: Ըստ Բայդենի՝ Ուկրաինային ցուցաբերած ԱՄՆ աջակցությունը կօգնի Կիևին Կրեմլի հետ բանակցություններում:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ռազմական կամ տնտեսական հարկադրանքի կիրառումը Պանամայի ջրանցքի և Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով։
Մոտ մեկ ամիս անց նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կստանձնի Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը: Բայց մինչ պաշտոնամուտն էլ ԱՄՆ ապագա նախագահը չի իջնում լրատվամիջոցների էջերից․ օրերս սպառնացել է վերահաստատել ԱՄՆ իշխանությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ, և հայտարարել, թե մտադիր է Դանիայից գնել Գրենլանդիան
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տվել, որ ցանկանում է հակամարտությունը Գազայում արագ ավարտվի՝ ասելով, որ «Համասը» պետք է ազատի պատանդներին մինչև հունվարի 20-ը՝ իր պաշտոնը ստանձնելու օրը: Հեռացող Բայդենի վարչակազմը ոարձում է հասնել հրադադարի համաձայնագրի կնքմանը:
Բայդենի վարչակազմում ցանկանում են Սիրիայում տեսնել միասնական կառավարություն, մինչդեռ Թրամփը խոսում է չմիջամտելու քաղաքականության մասին
բեռնել ավելին