ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը պատասխանել է Ամերիկայի Ձայնի հարցերին:
ԱՄՆ-ի ընտրություններին են մասնակցում մի շարք ամերիկահայեր: Լորիս Չարքուդյանն իր թեկնածությունն է առաջադրել Մերիլենդ նահանգի խորհրդի անդամ դառնալու համար: Նա «Ամերիկայի Ձայնի» հետ կիսվել է քարոզարշավի մասին իր տպավորություններով
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերսկսել է նախընտրական քարոզարշավը Փիթսբուրգի Կյանքի ծառ սինագոգն այցելելուց հետո: Օրերս այստեղ աղոթքի ընթացքում զինված հրաձիքի հարձակման արդյունքում զոհվել էր 11 մարդ
Freedom House-ը հրապարակել է 2018 թվականի համացանցի ազատության մասին իր տարեկան զեկույցը: Այն արձանագրում է աշխարհում համացանցի վերահսկողության աճ: Փոխարենը Հայաստանը կիսով չափ ազատ երկրների շարքից դարձել է համացանցի առումով ազատ երկիր:
Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում օրերս տեղի ունեցավ Հայաստանում թավշյա հեղափոխության և հաջորդած զարգացումների մասին քննարկում: Բանախոսները կիսվեցին իրենց մտահոգություններով ու կարծիքներով այս առիթով
Ամերիկացի հոգեւորական Էնդրյու Բրանսոնը երկու տարի թուրքական բանտում գտնվելուց հետո ազատ արձակվեց և վարադարձավ ԱՄՆ: Նա օրերս հարցազրույց է տվել Ամերիկայի Ձայնին:
ԱՄՆ-ի նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը, ով այն դեմոկրտների շարքում էր, որոնք վերջերս ստացել են փոստով կասկածելի փաթեթներ, հայտարարել է, որ այդ միջադեպն ու նախագահ Թրամփի քննադատությունը չեն խոչընդոտի իր հանրային գործունեությանը:
Անցած շաբաթ թալիբների իրականացրած ահաբեկչության արդյունքում վիրավորվել է ամերիկացի գեներալ: Զոհեր կան աֆղանական հրամանատարական կազմում
Հունաստանի արևմտյան կողմում գտնվող Զաքինթոս կղզում գրանցվել է երկրաշարժ: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Ջամալ Հաշոգիի մահի վերաբերյալ նոր մեղադրանքները լարել են Սաուդյան Արաբիայի հարաբերությունները իր հարևանների ու դաշնակիցների հետ: Թուրքիան շարունակաբար պնդում է, որ Հաշուգին դաժանաբար սպանվել է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է, որ նախագահ Թրամփի կողմից ԱՄՆ-ի դուրս բերումը 1987 թվականի համաձայնագրից կհանգեցնի սպառազինությունների մրցավազքի
բեռնել ավելին