ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր ընտանիքի անդամների հետ այցելել էր Փիթսբուրգի Կյանքի ծառ սինագոգ: Նրան ուղեկցում էին առաջին տիկինը, իր դուստր Իվանկան և նրա ամուսին Ջերարդ Քուշները, ով արմատներով հրեա է: Հիշեցնենք, որ նախագահի դուստր Իվանկան ևս ընդունել է հուդայականություն Քուշների հետ ամուսնանալուց հետո:
Օրերս այս սինագոգում զինված հարձակման արդյունքում զոհվել էր 11 մարդու: Նախագահն ու Առաջին տիկինը սինագոգի դբակում քարեր տեղադրեցին Դավիթի աստղի վրա: Սա հրեական հին ավանդույթներից մեկն է:
Սակայն ոմանք գտնում են, որ Թրամփի այցելությունը տեղին չէր:
«Կարծում եմ նախագահի այցն ավելի շատ խնդիրներ ստեղծեց: Այն սահմանափակեց մեր տեղաշարժը՝ թույլ չտալով այցելել սինագոգ հարգանքի տուրք մատուցելու համար»,- ասում է սինագոգի հարևանությամբ բնակվող Քեթի Վոլֆը:
Ոմանք էլ համաձայն չեն այս կարծիքին։
«Եթե նա չգար, ապա կասեին, որ անքաղաքավարի է վարվել: Դժվար է միանշանակ ասել: Ես ինքս չէի գնա այնտեղ տեղի ունեցած արյունահեղության պատճառով»,- ասում է Ուրսուլա Վեյնը, ով աջակցում է Թրամփի այցը:
Ցուցարարներն ու հրեական համայնքի մի շարք առաջնորդներ պահանջում են, որ Թրամփը դատապարտի սպիտակամորթ ազգայնականությունը՝ կոչ անելով հակառակ դեպքում չայցելել սինագոգ:
Իսկ Փիթսբուրգում ընթանում է զոհերի հուղարկավորության արարողությունները:
Facebook Forum