Մատչելի հղումներ

Օբաման և այլ բարձրաստիճան դեմոկրատներ ստացել են կասկածելի փաթեթներ


ԱՄՆ-ի նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը, ով այն դեմոկրտների շարքում էր, որոնք վերջերս ստացել են փոստով կասկածելի փաթեթներ, հայտարարել է, որ այդ միջադեպն ու նախագահ Թրամփի քննադատությունը չեն խոչընդոտի իր հանրային գործունեությանը:

ԱՄՆ-ի նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերն այն բարձրաստիճան դեմոկրատների շարքում էր, ով վերջերս կասկածելի փաթեթ էր ստացել փոստով: Նա գտնվում էր Միչիգանում, ուր մասնակցում էր դեմոկրատ թեկնածուի քարոզարշավին:

«Ես ունեմ բավարար անվտանգություն: Ինչպես նշել եմ, հավատում եմ այն մարդկանց, ովքեր իրականացնում են հետաքննությունն այս գործով»,- ասել է Հոլդերը:

Կասկածելի փաթեթներից մեկը ուղարկվել էր Հոլդերին, սակայն ուղարկված հասցեն սխալ էր նշված: Այն հավանաբար ուղարկվել էր Ֆլորիդայից ու հասցեագրվել էր կոնգրեսական Դեբի Շուլցի գրասենյակին։

«Այս ամենից կարելի է եզրակացնել, որ բռնությունը կամ բռնության կիրառման սպառնալիքը մուտք է գործել մեր քաղաքական դաշտ, որը չափազանց մտահոգիչ է»,- նշել է Հոլդերը:

Հիշեցնենք, որ Հոլդերի հետ մեկտեղ կասկածելի փաթեթներ են հասցեագրվել նախկին նախագահ Օբամային և շուրջ ութ այլ բարձրաստիճան դեմոկրատների:

Facebook Forum

XS
SM
MD
LG