Չորեքշաբթի Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան հայտարարել են, թե այս մայիսի 28-ին պաշտոնապես ճանաչելու են Պաղեստին պետությունը՝ նպատակ ունենալով վերջ տալ մերձավորարևելյան հակամարտությանը և խնդրին լուծում տալ երկու պետության՝ Իսրայելի ու Պաղեստինի գոյակացության միջոցով։
Որոնողական խմբերը հայտնում են, որ որևէ կենդանության նշաններ չեն արձանագրում երկուշաբթի օրը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին տեղափոխող կործանված ուղղաթիռը հայտնաբերելուց հետո:
Ռուսաստանի պաշտպանության նորանշանակ նախարարը տեխնոկրատ է համարվում, ով, ըստ տեղեկությունների, հեղինակել է երկրի կառավարության տնտեսական գործողությունները պատերազմական շրջանում։ Դիտորդների գնահատմամբ, նման նշանակումը վկայում է, որ Մոսկվան պատրաստվում է երկարատև ու ծախսատար պատերազմի։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենը չնախատեսված այցով ժամանել է Ուկրաինա: Սա նրա առաջին այցն է Ուկրաինա՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից երկար սպասված օգնության փաթեթի հաստատումից հետո: Բլինքենն ասել է, որ իր այցը Կիև կոչված է ի ցույց դնել ԱՄՆ աջակցությունն Ուկրաինային՝ Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարում
«Ազատ աշխարհը ձեզ հետ է». Բլինքենը դիմել է ուկրաինացիներին
Երեքշաբթի Կիևում հյուրընկալելով ԱՄՆ պետաքարտուղար Էնթոնի Բլիքենին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ օգնության «կարևոր փաթեթի» համար:
ԱՄՆ-ում հարցվածների կեսից ավելին չի վստահում կառավարությանն ու դատական համակարգին։
Աշխարհի երկրների մեծ մասում ԱՄՆ-ին են տեսնում որպես աշխարհում առաջնորդող տերություն, քան Չինաստանին՝ ասված է Gallup-ի վերլուծության մեջ։ Զեկույցի համաձայն, 2023 թվականին, ընդհանուր առմամբ, նվազել է ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Չինաստանից ցուցաբերվող համաշխարհային աջակցության մակարդակը
Կրեմլից կախում չունեցող ռուսական լրատվամիջոցների հավաքագրած տվյալները վկայում են, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ սպանված ռուսաստանցի զինվորականների թիվը մոտ 50 հազար է։ Այս թվից, սակայն, Պուտինի վարչակազմը փորձում է ամեն կերպ հեռու մնալ։
Ամերիկացի օրենսդիրների համոզմամբ, Միացյալ Նահանգները կարող է մեծացնել միջուկային վառելիքի սեփական արտադրությունը:
National Enquirer-ի նախկին հրատարակիչ Դեյվիդ Փեքերը շարունակելու է ցուցմունք տալ:
Ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն, Կրեմլը ծրագրում է բալիստիկ հրթիռներ տեղակայել Ֆինլանդիայի հետ սահմանին։ Այս տեղեկությունը կարելի է դիտարկել Հելսինկիի դեմ ուղղված Կրեմլի հիբրիդային պատերազմի մաս, որը Մոսկվան ձեռնարկել է այն բանից հետո, երբ սկանդինավյան երկիրն անցած տարի անդամակցեց ՆԱՏՕ-ին:
Իսրայելը հայտարարել է ռազմական հետախուզության ղեկավարի հրաժարականի մասին, որպես պատճառ նշելով անցած տարվա հոկտեմբերի 7-ին հրեական պետության դեմ «Համասի» անակնկալ գրոհը:
ԱՄՆ նախկին նախագահին քրեական մեղադրանք է առաջադրվել երբեմնի պոռնոաստղ Սթորմի Դենիելսին գաղտնի վճարելու համար, որպեսզի վերջինս հրաժարվի 2016 թվականի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների նախօրեին հրապարակայնացնել իր ու Թրամփի միջև դեռ 2006 թվականին եղած ենթադրյալ արտաամուսնական կապը։
բեռնել ավելին